Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ Իսպանիայի Ա Կորունյա համալսարանում ուսանելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ Իսպանիայի Ա Կորունյա համալսարանում ուսանելու համար

Erasmus+ KA1 ծրագրի շրջանակներում ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան առաջադրվելու Իսպանիայի Ա Կորունյա համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում 2022/2023թ․ ուս․տարվա II կիսամյակը ուսանելու վերոնշյալ համալսարանում: Ծրագրին կարող են դիմել բակալավրի երկրորդ, երրորդ, մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները` հետևյալ ուղղություններով.

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա
  • Տնտեսագիտություն և կառավարում:

Մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Շարժունության ծախսերը հոգում է  Էրազմուս+ ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև  հունվարի 5-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • ՄՈԳ,
  • Ինքնակենսագրական (CV Europass տարբերակով),
  • Մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  • Լեզվի իմացության հավաստագիր (IELTS/TOEFL, որի բացակայության դեպքում ՄՀ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննություն՝ տրամադրելով լեզուների Եվրոպական համընդհանուր շրջանակով նախատեսված անգլերեն լեզվի հավաստագիր, որի պահանջվող նվազագույն շեմը B1 մակարդակն է):

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԱՊՀ Միջազգային հարաբերությունների վարչության [email protected] էլ. փոստին: