Պոլիտեխնիկը ընդլայնում է միջազգային գործակցության աշխարհագրությունը․ ինժեներական համալսարանը հյուրընկալել էր Լեհաստանի Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պատվիրակին

Պոլիտեխնիկը ընդլայնում է միջազգային գործակցության աշխարհագրությունը․ ինժեներական համալսարանը հյուրընկալել էր Լեհաստանի Վրոցլավի գիտության և տեխնոլոգիայի  համալսարանի պատվիրակին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարնի պատվիրակությունը ընդունել է Լեհաստանի Վրոցլավի
գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պատվիրակ, գիտաշխատող Գ․ Իսկիերկային։ Հանդիպմանը  ներկա
էին Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը, Միջազգայնացման և
արտաքին կապերի բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը, Կառավարման համակարգերի ամբիոնի վարիչի
պաշտոնակատար Օլեգ Գասպարյանը, Մեխանիկա և մեքենագիտության ամբիոնի գիտաշխատող, Նարեկ
Զաքարյանը, Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի վարիչ Գևորգ
Մարգարովը։
Անի Մամիկոնյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Պոլիտեխնիկական համալսարան
կատարած այցելության համար և հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում հնարավորություն կստեղծվի
ունենալ կայուն և երկարատև համագործակցություն:
Իր հերթին Գ․ Իսկիերկան շնորհակալություն է հայտնել ընդունելու համար, խոսել իրենց կազմակերպության
գործունեության, ինչպես նաև մի շարք նախաձեռնությունների մասին, այդ թվում՝ ներկայացնելով
Լեհաստանում իրենց ծավալած գործունեությանը:
Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերական/շարժական ռոբոտաշինության, բազմագործակալային
համակարգերի և շարժական մանիպուլյատորների, շարժական ռոբոտների ծրագրավորման հետ կապված
հարցեր։
Հյուրը այցելել է ՀԱՊՀ Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա և Ազգային ճարտարագիտական
լաբորատորիաներ, ծանոթացել փորձառու ինժեներների ղեկավարությամբ իրականացված, արդիական
լուծումներով ինժեներական նախագծերին։ Հետաքրքրվել է ՀԱՊՀ-ում իրականացվող «Էկզոռոբոտ» նախագծով։
Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ համատեղ գիտական հոդվածներ
հրապարակելու, ուսանողների շարժունության ծրագրեր իրականացնելու և այլ համատեղ
նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ։