ՅՈւՆԵՍԿՕ-ի հրավերով Պոլիտեխնիկի ուսանողները Սանկտ-Պետերբուրգում մասնակցել են Ձմեռային դպրոցի

ՅՈւՆԵՍԿՕ-ի հրավերով Պոլիտեխնիկի ուսանողները Սանկտ-Պետերբուրգում մասնակցել են  Ձմեռային դպրոցի

«Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների միջազգային Կենտրոնի» հրավերով, մասնակցել է նաև
Պոլիտեխնիկի ԼՄ և ՔՏ ինստիտուտի լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում, օգտակար
հանածոների հարստացում, մետալուրգիա, քիմիական տեխնոլոգիա մասնագիտություններով սովորող 8
ուսանող:
Ձմեռային դպրոցում քննարկվել են խնդիրներ բնական ռեսուրսների օգտագործման, այդ ամենով
պայմանավորված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերի, շրջակա միջավայրի վրա մարդածին
գործոնների ազդեցության, դրանց հետևանքների մասին։ Կարևորագույն հարցերից մեկն այն էր, թե հնարավոր
է հավասարակշռություն գտնել հանքավայրերի շահագործման և շրջակա միջավայրի պահպանության միջև։
Ձմեռային դպրոցի ընթացքում մասնագիտական ուղվածությունների և նախընտրությունների բաժանված
ուսանողական խմբերը ուսումնասիրություններ կատարեցին թեմային առնչվող մի քանի ուղղություններով,
լսելով դասախոսություններ և կատարելով գործնական աշխատանքներ ոլորտի մասնագետների հետ։
Հիմնական ուսումնասիրություններն ուղղված էին վառելիքային արդյունաբերությանը՝ նավթի, գազի,
ածխի և տորֆի արդյունահանման և վերամշակման հարցերին։
Ուսանողները ծանոթացան ստորգետնյա հանքի ապարազանգվածի հորատման, բարձման և
տեղափոխման սարքավորումներին, հնարավորություն ունեցան վարել նմանատիպ մեքենայի վարժանքային
մոդելներ, այցելեցին վիրտուալ լաբորատորիա։
Այս ամենից զատ նաև ուսանողները ներկա գտնվեցին Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի ու
խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկում` Մարիինյան թատրոնում, դիտելով «Քնած գեղեցկուհի»
բալետը։
Այլևս փաստ է՝ միջազգային փորձը, գիտելիքներն ու նոր գաղափարները իրենց դրական
ազդեցությունը ունեն ուսանողների գիտական և մտավոր առաջխաղացման գործընթացում: