Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ու քոլեջի ուսանողներն ընթերցել են Մարինա Ցվետաևայի ստեղծագործությունները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ու քոլեջի ուսանողներն ընթերցել են Մարինա Ցվետաևայի ստեղծագործությունները

Մեկ դարից ավելի է անցել արծաթե դարաշրջանի յուրահատուկ բանաստեղծուհու ծննդյան օրից: 130 տարի
անց էլ նրա պոեզիան արդիական է բոլոր ժամանակների համար:
Ռուսական գրքի տան հարուստ գրադարանում ապագա ծրագրավորողները ընթերցում են Մարինա Ցվետաևայի
ստեղծագործությունները: Պոլիտեխնիկի ռուսաց լեզվի ամբիոնն է նախաձեռնել բուհի և քոլեջի ուսանողների
ծանոթությունը մեծ բանաստեղծուհու կարճ, բայց բուռն ստեղծագործական ճանապարհի հետ:
ՀԱՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լուիզա Սարգսյանը ուրախությամբ նշում է, որ
Ցվետաևային կարդում են Պոլիտեխնիկի ուսանողները:
«Ցվետաևան ասում էր՝ ամենաշատը զարմանում եմ նրանից, որ մարդն իմ նկատմամբ անտարբեր է:
Շնորհակալ եմ դասախոսներին և ուսանողներին, որ անտարբեր չեն կրթության ու հայրենիքում տիրող
իրավիճակի նկատմամբ»,- մեջբերել է Լուիզա Սարգսյանը:
Ռուս բանաստեղծուհին հեռու էր մաթեմատիկայից, նրան խորթ էր ցանկացած տեխնիկա: 21-րդ դարի
պահանջված մասնագիտությունն ընտրած ուսանողներն ասում են՝ գրականությունն իրենց նոր ուժ է տալիս:
Պոլիտեխնիկցիների համար ՀԱՊՀ-ն միայն ինժեներական կրթության վայր չէ, Պոլիտեխնիկը մեկտեղում է
ամեն ինչ:
Պոլիտեխնիկի քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Արուսյակ Թառանյանը նշում է, որ յուրաքանչյուր նոր
ծանություն նոր հանճարի հետ, ուսանողներին էլ ավելի է մոտիվացնում դեպի ժամանակակից կրթություն:
ՀԱՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լուիզա Սարգսյանը մեծ ձեռքբերում է համարում
փաստը, որ ուսանողները խոսում են հանճարների միջոցով, հանճարների հետ:
Ամեն ինչ շարունակական է լինելու՝ բացահայտելով ռուսաց գրականության նոր էջեր: