Գործատու – ուսանող ձևաչափ. Պոլիտեխնիկի ներուժը թվային տեխնոլոգիաներում և ոլորտի միջազգային ընկերությունների առաջարկները համալսարանին

Գործատու – ուսանող ձևաչափ. Պոլիտեխնիկի ներուժը թվային տեխնոլոգիաներում և ոլորտի միջազգային ընկերությունների առաջարկները համալսարանին

Պոլիտեխնիկի Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնը համալսարանը պարբերաբար դարձնում է հավաքատեղի՝  մեկտեղելով ուսանողին, գործատուին:

Ժամանակակաից աշխարհում գործատու – ուսանող ձևաչափով հանդիպումները օգնում են իրական ժամանակում հասկանալ երկկողմանի խնդիրները, լուծման ճանապարհներն ու շուկայի մարտահրավերները: Այստեղ կարևոր են ճկուն գիտելիքահեն ռազմավարությունները, որոնց շնորհիվ ուսանողը դառնում է մրցունակ ոչ միայն տեղական, այլև միջազգային աշխատաշուկայում: Իսկ Պոլիտեխնիկը ուսանողին ապահովում է մրցունակ լինելու բոլոր ճանապարհները:

Հերթական անգամ Պոլիտեխնիկը հյուրընկալել էր թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար Grid Dynamics-ին:

Grid Dynamics-ը գործում է 2006 թվականից, գլխամասային գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Ընկերությունը տրամադրում է թվային ծառայություններ մեծ տվյալների վերլուծության, որոնման, արհեստական ինտելեկտի, ամպային միգրացիայի և հավելվածների արդիականացման ոլորտում:

Կազմակերպության ներկայացուցիչները (որոնց թվում նաև ՀԱՊՀ շրջանավարտ) հանդիպեցին ՏՀՏԷ ինստիտուտի և Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի 123 ուսանողի հետ: Հանդիպման ընթացքում կազմակերպության աշխատակիցները ներկայացրեցին իրենց կազմակերպության պատմությունը՝ հատուկ մանրամասնելով հայաստանյան գրասենյակի գործունեությունը, խոսեցին հատուկ և ակադեմիական դասընթացների ձևաչափով ՀԱՊՀ-ի հետ գործակցության հեռանկարների մասին: Ներկայացրեցին իրենց կազմակերպությունում տարեկան 4 անգամ մեկնարկող փորձնակության ծրագիրը և դիմելու ընթացակարգը:

Կազմակերպեցին ՏՏ ոլորտին վերաբերող խաղ-մրցույթ, որի արդյունքում առաջին 3 տեղերը գրաված ուսանողները ստացան նվերներ: