ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН) հրավիրում է ուսանողներին և երիտասարդ գիտնականներին մասնակցելու «Հանուն քաղաքակրթության կայուն զարգացման. համագործակցություն, գիտություն, կրթություն, տեխնոլոգիա» խորագրով միջազգային գիտական համաժողովին

ՌԴ  Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН) հրավիրում է ուսանողներին և երիտասարդ գիտնականներին մասնակցելու «Հանուն քաղաքակրթության կայուն զարգացման. համագործակցություն, գիտություն, կրթություն, տեխնոլոգիա» խորագրով  միջազգային գիտական համաժողովին

Ս․թ․ Նոյեմբերի 22-26-ը ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանում տեղի կունենա ուսանողների և երիտասարդ գիտնականների 1-ին միջազգային գիտական ​​համաժողովը՝ «Հանուն քաղաքակրթության կայուն զարգացման. համագործակցություն, գիտություն, կրթություն, տեխնոլոգիա» խորագրով:

​​Համաժողովի առանցքային թեման մինչև 2030 թվականը մարդկության կայուն զարգացման 17 նպատակներն են:

Համաժողովի նպատակներ են.

  • ստեղծել աշխատանքային հարթակ` փորձագետների, մասնագետների, երիտասարդ գիտնականների և ուսանողների միջև քննարկման և փորձի փոխանակման համար,
  • կազմակերպել փոխգործակցություն (տարածաշրջանային և միջազգային), երիտասարդական, գիտատեխնիկական միջոցառումների շրջանակներում, կրթական, հետազոտական ​​կազմակերպությունների և պետական ​​մարմինների համար,
  • ձևավորել «օրակարգ»՝ երիտասարդ հետազոտական և միջազգային ուսանողական հանրույթի համար՝ ելնելով համագործակցության և գործընկերության, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների առաջնահերթության սկզբունքներից:

Համաժողովի շրջանակներում կկայանա լիագումար և ռազմավարական նիստեր, շրջանակային քննարկումներ, բոլոր 17 նպատակների վերաբերյալ, տարբեր տարածաշրջանային տեսանկյուններից:

Համաժողովի թեմաներ են.

  • քաղաքակրթության կայուն զարգացում՝ նպատակ, խնդիրներ, մարտահրավերներ, ուղղություններ,
  • աշխարհաքաղաքականություն՝ ամուր միությունների ռազմավարություն: Գլոբալ քաղաքատնտեսական և սոցիալական գործընթացների կառավարման բարդ համակարգեր,
  • էկոհամակարգերի և ճգնաժամային իրավիճակներում փոփոխվող տեխնոգեն և բնական միջավայրերի կառավարման բարդ համակարգեր,
  • կրթությունը, որպես արժեքների ձևավորման և համաշխարհային զարգացման ապահովման, միջազգային մրցունակության համակարգ:

Միջոցառման ձևաչափերը՝ առկա՝ РУДН համալսարանում, առցանց՝ Microsoft Teams-ով:

Երիտասարդ գիտնականները և ուսանողները հրավիրված են մասնակցելու համաժողովին, որպես ունկնդիրներ (առկա կամ առցանց): Համաժողովի արդյունքները կամփոփվեն հրապարակմամբ՝ համաժողովի լավագույն նյութերի ժողովածուում:

Առկա մասնակցության դեպքում տեղափոխման և կացության ծախսերը հոգում է մասնակիցը:

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք ծանոթանալ կից հավելվածներին:

Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք համալսարանի էջ:

Լրացուցչ հարցերի դեպում կարող եք ուղարկել էլ. փոստ՝ հետևյալ հասցեին. [email protected]: