Կրթված սերունդ՝ հզոր հայրենիքի երաշխիք — սա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզի կարգախոսն է։
Մանկապարտեզը հավակնում է դառնալ տեխնոլոգիական և իրականացնել այնպիսի կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս 2–6 տարեկան սաներին անվանել փոքրիկ պոլիտեխնիկցիներ։
Ինժեներական մտքի զարգացում, նոր մտահորիզոնի ձևավորում, հատուկ ուսուցում՝ ինչպես մտածել, ինչպես գաղափարը կյանքի կոչել:
Պոլիտեխնիկի տեխնոլոգիական մանկապարտեզում օգնում են զարգացնելու ուշադրությունը, խոսքը, տրամաբանությունը, մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը և ոչ միայն:
Տարբեր վարժությունների, խաղերի շնորհիվ փոքրիկները զարգացնում են իրենց տրամաբանությունն ու մաթեմատիկական գիտելիքները:
Թեմայի շուրջ զրույց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզի պատասխանատու, մեթոդիստ Լիլիթ Անդրեասյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզի միջին խմբի մանակավարժ Սիրանուշ Մարտիրոսյանի և ծնող Լիլիթ Բուռնազյանի հետ։