«Էրազմուսի օրերին» նվիրված միջոցառում Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղում

«Էրազմուսի օրերին» նվիրված միջոցառում Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղում

«Էրազմուսի օրեր» խորագրով միջոցառման շրջանակում  ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում կազմակերպվել է տեղեկատվական օրեր՝ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի և ուսանողների հետ՝ նվիրված ծրագրի հանրայնացմանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Էրազմուս+» նախագծի հիմնական նպատակը, արդյունքները, դրանց դիմելու հնարավորությունները, հիմնական պահանջները, ներկայացվեց նաև մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների հաջողության պատմությունները։

ՀԱնդիպմանը նշվել է «Ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության կրթության վերափոխումը կայուն մոդելի» TACEESM ծրագրին համալսարանի մասնակցությունը, որն իրականացվում է «Erasmus+» նախագծի շրջանակներում։ ՀԱՊՀ-ն TACEESM Erasmus+ նախագծում հանդես է գալիս որպես շահառու, նաև ի դեմս ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի՝ հիմք ընդունելով Շինարարական ճարտարագիտություն մասնագիտությունը և Մասնաճյուղի սերտ համագործակցությունը Արխիդաչ հոլանդական ընկերության հետ։ TACEESM Erasmus+ ծրագրի շրջանակներում նախատեսվում են Շինարարական ճարտարագիտություն մասնագիտության բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մեկական առարկաների ծրագրային փոփոխություն՝ հաշվի առնելով գործատուների առաջարկները։

Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի գնումների և տնտեսավարման բաժնի վարիչը գործնական այց է կատարել  Կրետեի տեխնիկական համալսարան՝ մասնակցելով աշխատակիցների վերապատրաստման դասընթացին։ Իսկ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը Էրազմուս+ միջազգային կրեդիտային անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում գործնական այց է կատարել Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելով միջազգային շաբաթին։