Teach For Armenia / «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը ազդարարում է կրթաթոշակի տրամադրման մեկնարկ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի ուսանողներին

Teach For Armenia / «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը ազդարարում է կրթաթոշակի տրամադրման մեկնարկ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի ուսանողներին

Teach For Armenia / «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, կարևորելով կրթության հասանելիությունը ինչպես դպրոցական, այնպես էլ ԲՈՒՀ-ական մակարդակներում, ազդարարում է՝ 500.000 ՀՀ դրամի չափով ուսման վարձավճարը փոխհատուցող կրթաթոշակի տրամադրման մեկնարկ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի այն ուսանողներին, ովքեր՝
✔️սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում (STEM),
✔️ունեն բարձր առաջադիմություն` ՄՈԳ-ը բարձր է 15-ից (20 բալանոց համակարգով),
✔️պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց (բակալավրիատ/ մագիստրատուրա) անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցչական առաջնորդության երկամյա ծրագրին և դասավանդել Հայաստանի մարզերում կամ Արցախում։
Կրթաթոշակի ծրագրին կարող են դիմել ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգերում սովորող ուսանողները։

Լրացրե՛ք Կրթաթոշակի ուղղորդման հայտը հղմամբ՝

https://www.tfaforms.com/5019378
/ / Հայտը լրացնելուց հայտի դաշտերից մեկում՝ *Եթե ունեք հավելյալ հարցեր, խնդրում ենք թողնել դրանք այստեղ) պոլիտեխնիկի ուսանողներին ՊԱՐՏԱԴԻՐ խնդրվում է նշել ՝ Պոլիտեխնիկի կարիերայի կենտրոնի աջակցմամբ: //
📍Կրթաթոշակին դիմելու համար Կրթաթոշակի ուղղորդման հայտը անհրաժեշտ է լրացնել մինչև նոյեմբերի 15-ը:
Հաշվի առնելով կրթաթոշակ ստանալ ցանկացողների մեծ մրցակցությունը` Պոլիտեխնիկի ուսանողների հայտերը կդիտարկենք առաջնահերթ կարգով։
Հ.Գ.

Կից ներկայացված է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի մասին համապարփակ տեղեկատվություն իրազեկման համար՝ https://www.teachforarmenia.org/news-page/response-to-the-education-crisis