Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը

Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:

Այն նպատակ ունի զարգացնելու երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

2022 թվականի մրցութային անվանակարգերն են՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Գյուղատնտեսական գիտություններ
  4. Ռազմական գիտություններ
  5. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:

Մրցույթային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.

  • կիրառական նշանակություն,
  • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
  • գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ
  • առաջարկում են միջգիտակարգային լուծումներ: