Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ Գրենոբլ INP-UGA համալսարանում ուսանելու համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ուսանողների շարժունության մրցույթ Գրենոբլ INP-UGA համալսարանում ուսանելու համար

Erasmus+ KA1 ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀԱՊՀ ուսանողները հնարավորություն կունենան առաջադրվելու Գրենոբլ INP-UGA համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում 2023/2024թ. ուսումնական տարին ուսանելու վերոնշյալ համալսարանում:

Ծրագրին կարող են դիմել մագիստրատուրայի առկա առաջին կուրսի ուսանողները` հետևյալ ուղղությամբ.

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ):

Շարժունության ծախսերը հոգում է  Էրազմուս+ ծրագիրը:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև սույն թվականի հոկտեմբերի 21-ը, ժամը 23:59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • ՄՈԳ (PDF տարբերակով)
  • Անձնագրի պատճեն (PDF տարբերակով)
  • ինքնակենսագրական (CV Europass տարբերակով) (PDF տարբերակով)
  • մոտիվացիոն նամակ (անգլերեն) (PDF տարբերակով)
  • լեզվի իմացության հավաստագիր (IELTS/TOEFL, որի բացակայության դեպքում ՄՀ վարչությունը կկազմակերպի անգլերենի քննություն՝ տրամադրելով լեզուների Եվրոպական համընդհանուր շրջանակով նախատեսված անգլերեն լեզվի հավաստագիր, որի պահանջվող նվազագույն շեմըB1 մակարդակն է), (PDF տարբերակով):

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի gr[email protected] էլ.փոստին: