Պոլիտեխնիկի և մի շարք համալսարանների միջև նոր կապեր են հաստատվել․ ռեկտոր

Պոլիտեխնիկի և մի շարք համալսարանների միջև նոր կապեր են հաստատվել․ ռեկտոր

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում սպտեմբերի 28-29 մասնակցել եմ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Եվրոպական համալսարաններում դասավանդման և ուսուցման առաջնորդությունն ու կազմակերպումը» խորագիրը կրող LOTUS նախագծի ամփոփիչ կոնֆերանսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Կոնֆերանսին մասնակցում էին եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համալսարաններից ավելի քան 150 ակադեմիական և կառավարման ներկայացուցիչներ:

Երկօրյա կոնֆերանսի ընթացքում քննարկվել են կադրերի առաջխաղացման, ակադեմիական կարիերայի առաջմղման, դասավանդման էկոհամակարգի, միջինստիտուցիոնալ համագործակցության, բուհերում առաջնորդության մարտահրավերները, ինչպես նաև ֆինանսական կայունության, բյուջեների կառիցվածքի և ուսուցման թվայնացման վերաբերող այլ հարցեր:

Ի թիվս քննարկված թեմաների, մեր օրակարգում նաև միջբուհական համագործակցության նոր գործընկերային հարաբերութուններ ստեղծելու, մեր համալսարանի տեսանելիությունը և ճանաչումը բարձրացնելու նպատակն է:

Այս համատեքստում նոր կապեր են հաստատվել Լոնդոնի Քուին Մերի համալսարանի, Քարդիֆի համալսարանի, Կաունասի տեխնոլոգիական համալսարանի, Իռլանդիայի ազգային համալսարանի, Պորտոյի հանալսարանի ներկայացուցիչների հետ»,-նշել է նա։