ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Բրյուսելում մասնակցել է LOTUS նախագծի ամփոփիչ կոնֆերանսին

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Բրյուսելում մասնակցել է LOTUS նախագծի ամփոփիչ կոնֆերանսին

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Եվրոպական համալսարաններում դասավանդման և ուսուցման առաջնորդությունն ու կազմակերպումը» խորագիրը կրող LOTUS նախագծի ամփոփիչ կոնֆերանսին: Կոնֆերանսին մասնակցում էին եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համալսարաններից ավելի քան 150 ակադեմիական և կառավարման ներկայացուցիչներ: Երկօրյա կոնֆերանսի ընթացքում քննարկվել են կադրերի առաջխաղացման, ակադեմիական կարիերայի առաջմղման, դասավանդման էկոհամակարգի, միջինստիտուցիոնալ համագործակցության, բուհերում առաջնորդության մարտահրավերները, ինչպես նաև ֆինանսական կայունության, բյուջեների կառիցվածքի և ուսուցման թվայնացման վերաբերող այլ հարցեր: Ի թիվս քննարկված թեմաների, օրակարգում նաև միջբուհական համագործակցության նոր գործընկերային հարաբերութուններ ստեղծելու, Պոլիտեպնիկի տեսանելիությունը և ճանաչումը բարձրացնելու նպատակն է: Այս համատեքստում նոր կապեր են հաստատվել Լոնդոնի Քուին Մերի համալսարանի, Քարդիֆի համալսարանի, Կաունասի տեխնոլոգիական համալսարանի, Իռլանդիայի ազգային համալսարանի, Պորտոյի հանալսարանի ներկայացուցիչների հետ: