Մրցույթ՝ «ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ավագ դպրոցի» «Մաթեմատիկա» առարկայի (31 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթ՝  «ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ավագ դպրոցի»  «Մաթեմատիկա» առարկայի (31 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

– դիմում (ձև 1),

– 1 լուսանկար 3×4 չափի,

– բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

– անձը հաստատող փաստաթուղթ,

– «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

– ինքնակենսագրություն (ձև 5),

– այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

– ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

– հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

– որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

 

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 25-ին` ժամը 14:30-ին, ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում, հասցե՝ Տերյան 105, 7-րդ մասնաշենք: Տեղեկությունների համար զանգահարել   010-58-11-00 կամ 095-52-06-30 հեռախոսահամարներով: