Պոլիտեխնիկն ընդլայնում է միջազգային համագործակցությունների աշխարհագրությունը. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը պաշտոնական այցով Ավստրիայում է

Պոլիտեխնիկն ընդլայնում է միջազգային համագործակցությունների աշխարհագրությունը. ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը պաշտոնական այցով Ավստրիայում է

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը Ավստրիայի Գրաց քաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրել է համագործակցության պայմանագիր WUS Austria-ի հետ:

Ձևավորված երկարատև համագործակցության և փորձառության շնորհիվ պետք է խորացվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը` որակի ապահովման, բուհի միջազգայնացման, ուսանողների և շրջանավարտների կարիերայի, բարձրագույն կրթության թվայնացման և  համալսարանների կանաչ օրակարգի ուղղություններով:

Գոռ Վարդանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Universität Graz-ի միջազգայնացման հարցերի պատասխանատուի և համալսարանի պրոֆեսորի հետ նոր ձևավորվող և բավական հեռանկարային ծրագրերի լայն շրջանակ ներառող ուղղությունների զարգացման վերաբերյալ:

Ավստրիայի Գրաց քաղաքում Պոլիտեխնիկի ռեկտորը աշխատանքային հանդիպում է ունեցել FH JOANNEUM կիրառական գիտությունների համալսարանի գիտության կառավարման գծով տնօրեն Կարլ Պետեր Ֆայֆերի հետ:

Երկուստեք ներկայացրել են համալսարանների կառուցվածքը, կրթական ու գիտական գործունեությունը, միջազգային համագործակցության հետաքրրքրություն ներկայացնող գաղափարները և երկու բուհերի միջև ձևավորվող ինստիտուցիոնալ համագործակցության համար անհրաժեշտ քայլերը:

Ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ ակտիվ աշխատելու են երկու համալսարանների միջազգային վարչությունները: