BostonGene ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Պոլիտեխնիկի ուսանողների հետ

BostonGene ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Պոլիտեխնիկի ուսանողների հետ

BostonGene ընկերության ներկայացուցիչները, ընկեության տեխնիկական տնօրեն Վլադիմիր Սատուրչենկոյի գլխավորությամբ, հանդիպել են Պոլիտեխնիրկական համալսարանի ուսանողների հետ։ Վլադիմիր Սատուրչենկոն հանդես եկավ ոլորտին և ընկերությանը վերաբերվող 30 րոպե տևողությամբ դասախոսությամբ։ Մասնակցել են  ՏՀՏ և Է ինստիտուտի ու Մաթեմատիկայի ֆակուլտետի թվով 53 ուսանող, որոնցից 47-ը տեղում լրացրեցին հայտադիմումները: Հավաքագրման փուլը հաղթահարելու և տեխնիկական հարցազրույցները հաջողելու դեպքում ուսանողները հնարավորություն կունենան միանալ BostonGene ընկերության թիմին, որպես սկսնակ մասնագետ։

Ընկերությունը Երևանում բացել է ինժեներական գրասենյակ և հետաքրքրված է տաղանդավոր ուսանողներով, ովքեր կցանկանան զարգանալ Computer Science ոլորտում։ BostonGene-ը աշխատանքում կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ՝ Java, JavaScript (React), Python:

Ընկերության ներկայացուցիչները նշեցին, որ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին առաջարկում են աշխատել ամենահեռանկարային ճյուղերից մեկի՝ բիոտեխնոլոգիայի ոլորտի փորձագետների թիմում, ունենալ մրցակցային եկամուտ և ճկուն գրաֆիկ, որը հարմար է ուսման հետ համատեղելու համար։

Հանդիպման ընթացքում նրանք խոսեցին BostonGene ընկերության, քաղցկեղի բուժման իրենց առաքելության և գործառույթների, կենսատեխնոլոգիական ոլորտում ծրագրավորողների համար կարիերայի և ծրագրային ապահովման ոլորտում ուսանողների կարիերան կառուցելու համար BostonGene ընկերության թիմին միանալու առավելությունների մասին: Ընկերության HR բաժնի աշխատակիցների հետ քննարկվեցին նաև ուսանողների հնարավոր կարիերայի ուղիները։

BostonGene-ը ամերիկյան ՏՏ առողջապահական ընկերություն է, որն ունի ինժեներական կենտրոն Երևանում: Ընկերությունը մշակում է նորարարական ամպային հարթակ, որն օգնում է ուռուցքաբանին ընտրել թերապիա կոնկրետ հիվանդի համար՝ հիմնվելով նրա ուռուցքի և օրգանիզմի եզակի գենետիկական և մոլեկուլային բնութագրերի վրա: Այժմ թվային տեխնոլոգիաների, գենետիկայի, բիոինֆորմատիկայի և բժշկության խաչմերուկում ստեղծվում է արդյունաբերության նոր տիրույթ՝ Թվային անհատականացված բժշկություն: Ընկերությունը MedTech/ BioTech նորարարական մի քանի ընկերություններից մեկն է, որոնք զբաղված են այս նոր ոլորտով, այսպիսով հեղափոխելով բժշկությունը: