Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Գարեգին Կոստանյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Գարեգին Կոստանյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են, որ կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Գարեգին Կոստանյանը։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն 1965-ին ավարտել է Կրուպսկայայի N 19 միջնակարգ դպրոցը, 1970-ին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ 1978-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեության ամբողջ շղթան կապված է եղել Պոլիտեխնիկի հետ, նախ որպես  ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, հետո ավագ դասախոս, ապա որպես դոցենտ։

Գարեգին Կոստանյանը իրականացրել է 21 գիտամեթոդական աշխատանք։