ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ, ծնողներ.

Մենք՝ բոլորս, գիտելիքի և դպրության օրով՝ սեպտեմբերի մեկով, ազդարարում ենք նոր ուսումնական տարին: Սրտանց շնորհավորում եմ: Շատերն առաջին անգամ ոտք են դնելու դպրոց, համալսարան՝ բացելով կրթության անծայրածիր աշխարհի դռները: Օրեցօր փոփոխվող աշխարհում առաջ են գալիս նոր մարտահրավերներ և դիմակայելու միակ զենքը գիտելիքն է: Բացարձակ արժեք, որ յուրաքանչյուրիս սեփականությունն է և ոչ ոք այն չի կարող խլել: Ամեն օր պետք է հիշել թևավոր խոսքը՝ սովորել, սովորել, սովորել: Դպրոցում և համալսարանում ամեն օր սպասվում է զարմանալի բացահայտումներով ուսումնառություն: Եվ տեղին է շեշտել, որ ժամանակը պետք է օգտագործեք միայն նոր գիտելիքներով հարստանալու համար: Միշտ հիշեք, որ կրթության միջոցով է հնարավոր կյանքում լինել առաջնորդ, իրականացնել նույնիսկ անհնարին թվացող գաղափարները: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ջանք ու եռանդ չի խնայում՝ յուրաքանչյուր ուսումնական տարի ներմուծելով նոր մոտեցումներ կրթության գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Մեր հաջողություններն ակնհայտ են՝ սկսած լաբորատոր պայմաններից մինչև միջազգային համագործակցությունների լայն աշխարհագրություն: Հաջողությունները մերն են՝ բոլորինս, բայց մենք կանգ չենք առնում, շարունակում ենք ջանք ներդնել մաս կազմելու համաշխարհային կրթության:

Տոնական այս օրը, վստահ եմ, բոլորս ունենք ներուժ և կամք մեր գիտելիքների պաշարը կրկնապատկելու կամ եռապատկելու, վստահ եմ: Նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիս հանուն վաղվա հզոր Հայաստանի: