Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի ընդհանուր տնտեսագիտության սեկտորի վարիչ Մարինե Կարմենի Աղայանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի  ընդհանուր տնտեսագիտության սեկտորի վարիչ Մարինե Կարմենի Աղայանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են, որ կյանքից հեռացել է  ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնի  ընդհանուր տնտեսագիտության սեկտորի վարիչ Մարինե Կարմենի  Աղայանը:

Մ․ Աղայանը 1978 թ․ Ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցը:

1982թ․ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Պլանատնտեսագիտություն» ֆակուլտետը՝ Արդյունաբերության պլանավորում» մասնագիտությամբ:

1985թ․ ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։

1994թ․ ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:

Մինչև 1998 թ աշխատել է «Հայխնայբանկ»-ում, որպես առաջատար մասնագետ։

2003 թ․ ԵրՊի-ՀՊՃՀ 70 ամյակի առթիվ, ի գնահատումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բարեխիղճ աշխատանքի, պարգևատրվել է Շնորհակալագրով։

2006 թՀՀ ԲՈՀ-ի կողմից Մ․ Աղայանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

2008 թ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանիհիմնադրման 75 ամյակի կապակցությամբ, ի գնահատումն համալսարանում բեղմնավորգործունեության ու ներդրված ավանդի, պարգևատրվել է Վաստակագրով։

2009 թ Ուսանողական խորհրդի 15 ամյակին նվիրված միջոցառումների շարքում գրավել է առաջին տեղը՝ ընտրվելով էներգետիկական ֆակուլտետի «Ամենասիրված և ճանաչված դասախոս»։

Հեղինակ է  16 մենագրության, 9 ուսումնամեթոդական աշխատանքի։