Չխախտելով ավանդույթը. ՀԱՊՀ «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբարում մեկնարկել է «Միասնության ուժը 2022» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական ամենամյա հավաքը

Չխախտելով ավանդույթը. ՀԱՊՀ «Պոլիտեխնիկ» ուսումնառազմաառողջարանային ճամբարում մեկնարկել է «Միասնության ուժը 2022» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական ամենամյա հավաքը
Օրերս Պոլիտեխնիկի Հանքավանի ճամբարում մեկնարկել է «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը:
Այս տարի եռագույն ճակատները կրում են Ազգային հերոսներ` Արկադի Տեր- Թադևոսյանի, Շառլ Ազնավուրի և Վիկտոր Համբարձումյանի անունները:
ՀՀ և ԱՀ բուհերի երիտասարդներին ողջունել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը. «Միասնությունը, մեր երկրի պատմության էջերով ապացուցվել է, որ մեր երկրի համար ամենակարևորն է ու այսօր էլ անհրաժեշտ է մեր հայրենիքին: Մենք պետք է լինենք միասնական՝ գիտության մեջ, մշակույթի մեջ, հայրենիքը սիրելու և հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ ոչ միայն կռվով, այլ նաև մշակույթի տարածման միջոցով, մասնագիտական գործունեության միջոցով: Այսօր դուք, սիրելի՛ երիտասարդներ, ունեք անելիք հայրենիքը սիրելու և հայրենիքում աշխատելու և ստեղծագործելու միջոցով:
Ես ուզում եմ, որ այս հնարավորությունը դուք լավագույնս օգտագործեք և ճամբարից նոր գաղափարներով վերադառնաք, գաղափարներ, որոնք կբերեն միասնական հաղթանակներ, այլ ոչ թե եզակի ու անհատի: Յուրաքանչյուրիցդ է կախված մեր երկրի ապագան և յուրաքանչյուրդ այդ գործում մեծ դեր ունեք»:
Երիդասարդներին ողջունեց և օրհնության խոսքը փոխանցեց  Բարձրաշնորհ Տ. Նաթան Արքեպիսկոպոս Սրբազանը։
Ռազմահայրենասիրական միջոցառմանը մասնակցում են թվով 200 ուսանող Հայաստանից և Արցախից։