2022 թվականի հուլիսի 4-ից 8-ը ՀԱՊՀ Դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մասնակցեց միջազգայնացման ֆորումին Իսպանիայի Ա Կորունյա համալսարանում:
Ֆորումին մասնակցում էին 11 երկրների 24 համալսարաններ, իսկ Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էր ՀԱՊՀ-ն:
Ֆորումի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ա կորունյա համալսարանի Միջազգային առաջխաղացման և լեզվական քաղաքականության գծով փոխտնօրեն Բեգոնյա Կրեսպո Գարսիան և Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար / Էրազմուս ինստիտուցիոնալ համակարգող / փոխանակման ծրագրերի և միջազգային պայմանագրերի գծով փոխտնօրեն Էվարիստո Զաս Գոմեսը, ովքեր հատկապես կարևորեցին նոր համագործակցությունների ստեղծումը, ինչպես նաև գործող համագործակցությունների ավելի խորացումն ու ընդլայնումը:
Ֆորումի օրակարգի մաս էր կազմում իսպաներեն լեզվի ակտիվ դասընթացները, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել իսպաներեն լեզվին՝ մշակույթի և բարձրագույն կրթության միջազգայնացման համատեքստում, ինչպես նաև կիրառել լեզուն էքսկուրսիաների և զբոսաշրջային այցելությունների ընթացքում:
Ճանաչողական այցով եղան նաև համալսարանի Ֆեռոլ քաղաքի մասնաճյուղում, որտեղ սոցիալական հացերով պրոռեկտոր Մարիա Խեսուս Մովիլա Ֆերնանդեսը, Ֆեռոլ մասնաճյուղի տնօրեն Անա Իզաբել Արես Պերնաս և Ֆեռոլ մասնաճյուղի միջազգային վարչության գլխավոր մասնագետ Անա Պերես Ռամոսը ողջունեցին հյուրերին, ներկայացրեցին մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերը, որից հետո մասնակիցները այցելեցին համալսարանի լաբորատորիաները, աշխատանոցները, գրադարանը հետազոտական կետրոնները և ծանոթացան այն միջավայրին որտեղ իրականացվում են դասապրոցեսները:
Ք․Ֆեռոլը Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին և հանդիսանում է Իսպանիայի նավաշինության հիմնական կենտրոնը:
Զբոսաշրջային այցի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան հիանալու ք․ Ֆեռոլի և Ատլանտյան օվկիանոսի գեղեցկությամբ:
Ճանաչողական այցով եղան նաև Սանտյագո դե Կոմպոստելայում, որտեղ այցելեցին Սուրբ Հակոբի տաճար, որը հանդիսանում է քաղաքի խորհրդանիշներից մեկը․ Սանտյագո դե Կոմպոստելայի գլխավոր տաճարը քրիստոնեական աշխարհի սրբավայրն է, որը հազարավոր քրիստոնյա ուխտավորների համար հանդիսանում է վերջին հանգրվանը:
«Internationalization coffee» միջազգայնացմանը միտված հանդիպումների շնորհիվ ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու Ա կորունյա համալսարանի մասնագետների հետ, ովքեր կիսում են ակադեմիական/վարչական հետաքրքրությունները, ովքեր ներկայացրեցին իրենց լավագույն փորձը, իսկ քննարկումների արդյունքում արդեն ուրվագծվեցի համագործակցության եզրեր մի շարք եվրոպական այլ համալսարանների հետ ևս։
Ա կորունյա համալսրանի հետ ձեռք բերվեց նախնական համաձայնություն համատեղ կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրեի դիմելու վաերաբերյալ, ինչպես նաև ընդլայնելու գործող համագործակցային ուղղությունները:
ՀԱՊՀ 2015 թվականից ի վեր համագործակցում է Ա կորունյա համալսրանաի հետ՝ իրականացնելով ուսանողական, ակադեմիական և ադմինիստրատիվ կարճաժամկետ փոխանակման ծրագրեր տնտեսագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: