Erasmus + KA1 շարժունության ծրագրի շրջանակներում Պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվել է Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում (Լեհաստան)՝ մասնակցելով «International Staff Training and Teaching Week»-ին։
Գործուղման նպատակը միջազգային փորձի փոխանակումն էր, անձնակազմի շարժունակությունը, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների գծով դասավանդման փորձի հասանելիության և առանձնահատկությունների ուսումնասիրումը Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում։
Առաջին հանդիպումը Լյուբլինի համալսարանի ղեկավարության հետ միջազգային շաբաթվա շրջանականներում անցել է համագործակցային ջերմ մթնոլորտում։ Հայաստանի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մարոկկոյի և այլ երկրներից ժամանած մասնագետները ներկայացրել են իրենց երկրների և համալսարանների զարգացման տենդենցները, ուսանողների քանակը և շարժը Էրասմուսի շրջանակներում։ ՀԱՊՀ պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՏՏ ոլորտի վերջին տարիների աճը, բուհի համալսարանի մասնագիտական ուղղությունները և զարգացման հեռանկարները։
Նորարարության ոլորտում Լեհաստանում երկրորդ տեղը զբաղեցնող Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի Էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար այցի ընթացքում եղել են ակնարկային դասախոսություններ ջերմային և ատոմային էլեկտրակայանների, շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ու համապատասխան արտանետումներից պաշտպանության, ինչպես նաև ջերմաէներգետիկայի, թերմոդինամիկայի և ջերմազանգվածափոխանակության, էներգախնայողության ու էներգաարդյունավետության վերաբերյալ:
Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի մեխանիկայի և մեքենաշինության ֆակուլտետում համալսարանի ներկայացուցիչներին և այցելած մյուս գործընկերներին Պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը ներկայացրել է ՀԱՊՀ կառուցվածքը և պատմությունը, ՀԱՊՀ ԷԷԻ և մասնավորապես ՋԷ և ՇՄՊ ամբիոնի գործունեությունը:
Հանդիպում է եղել նաև Շրջակա միջավայրի ճարտարագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Բեատա Կովալսկայի և լաբորատորիայի ղեկավար Յացեկ Չերվինսկիի հետ: Նրանք ներկայացրել են իրենց ֆակուլտետի և մասնավորապես Շրջակա միջավայրի վերլուծության լաբորատորիայի հնարավորությունները և կատարված աշխատանքները:
Լեհաստանը պատրաստվում է կառուցել նոր միջուկային էներգաբլոկ: Պոլիտեխնիկը առաջարկել է իր պատրաստակամությունը «Շրջակա միջավայրի վրա ատոմային էլեկտրակայանի ազդեցության գնահատման հաշվետվության» ստեղծման աշխատանքներին աջակցելու համար: Առաջարկությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ։
Հանդիպումների շարք է եղել նաև գիտական և գիտակրթական հաստատություններում։ Պոլիտեխնիկի անձնակազմը կազմակերպել է դասախոսությունների շարք տվյալների կառուցվածքի, մեծ տվյալների, տեղեկատվության պահեստավորում և կազմակերպում, RAID-ի գաղափարը, տեսակները, պահպանման տվյալների բազաներ, ODBC /JDBC մոնիտորինգի աջակցություն սերվերներ:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պարբերաբար իրականացնելու փոխադարձ այցեր: