«Օվկիանոսից այնկողմ, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ, իմ քայլերը նորից ուղղություն են վերցնում դեպի Պոլիտեխնիկ»․ Պրոֆեսոր Աշոկ Վասեաշթան կրկին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում է

«Օվկիանոսից այնկողմ, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ, իմ քայլերը նորից ուղղություն են վերցնում դեպի Պոլիտեխնիկ»․ Պրոֆեսոր Աշոկ Վասեաշթան կրկին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում է

«Ես ոգեշնչվում եմ բնությունից, ձգտում նորարարությունների՝ լուծելու գլոբալ մարտահրավերներ: Շրջակա միջավայրն ու մարդու անվտանգությունը ինձ ստիպում են գտնել առաջադեմ տեխնոլոգիական լուծումների նոր հարթակներ»:

Աշոկ Վասեաշթա

 

Նյու Ջերսիի համալսարանի պրոֆեսոր Աշոկ Վասեաշթայի համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ տարիների պատմություն ունի: ՀԱՊՀ պրոֆեսոր Սուրիկ Խուդավերդյանի հետ իրականացրել են հետազոտական աշխատաժողովներ:

Համագործակցության առանցքում ֆոտոնիկան էր: Առաջին համատեղ աշխատանքից հետո պրոֆեսոր Վասեաշթային պարբերաբար կարելի է տեսնել Հայաստանի ինժեներական կառույցում՝ Պոլիտեխնիկում:

  • Պրոֆեսոր Վասեաշթա, կրկին անգամ բարի գալուստ Պոլիտեխնիկ: Ձեր գիտական ճանապարհների խաչմերուկում դուք հաճախ եք կանգ առնում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Տեղյակ եմ, որ դուք պարգևատրվել եք ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով:
  • Շնորհակալ եմ այս հանդիպման համար: Այո, ես հաջողակ եմ, երախտապարտ համալսարանին, որ գնահատել է իմ աշխատանքը և ստացել եմ շատ առանձնահատուկ Պոլիտեխնիկի Ոսկե հուշամեդալը:
  • Չեմ հարցնի, թե քանի անգամ եք եղել Պոլիտեխնիկում, վստահ եմ շատ անգամ: Այս անգամ ի՞նչ ծրագրի շրջանակում եք այցելել և ի՞նչ աշխատանքներ են սպասվում:
  • Իսկապես կորցրեմ եմ այցելություններիս հաշիվը: Պրոֆեսոր Խուդավերդյանը նախարարության հետ նախագիծ է իրականացնում, իսկ ես աջակցում եմ խորհրդատվությամբ: Սա հիանալի հնարավորություն է համատեղ աշխատելու և հոդվածներ հրապարակելու համար: Մեր համատեղ աշխատանքը կարծես անվերջ է և սպասվում են նոր հոդվածներ:
  • Ի՞նչ համատեղ ախատանքներ եք ունեցել Պոլիտեխնիկի հետ:
  • Մեր համատեղ հետազոտությունների մեծ մասը ֆոտոնիկայի ոլորտում է՝ լույսի և սարքերի փոխհամագործակցությունը, լուսային սարքերի աշխատանքը ընդհանրապես: Մենք այժմ համագործակցում ենք մի հետքրքիր խնդիրի շուրջ, որը շատ կիրառելի կլինի խելացի գյուղատնտեսության մեջ: Այսպիսով, մենք ունենք մոտ 10 համատեղ հրապարակում:
  • Գիտեմ, որ հանդիպել եք Ֆոտոնիկայի ոլորտի պրոֆեսոր Հովիկ Բաղդասարյանի հետ:
  • Այո, իհարկե։ Ես նաև համագործակցում եմ ՀՀ ԳԱԱ-ի հետ: Պարզում ենք, թե ինչպես կիրառել ֆոտոնիկայի սարքերը ջրի ոլորտում: Այսպիսով, ես համագործակցում եմ ՀՀ ԳԱԱ և Ձեր համալսարանի հետ, որի համար շատ ուրախ եմ:
  • Ակնհայտ է, որ դուք ունենք հետազոտական լայն շրջանակ՝ նանոտեխնոլոգիաներ, ֆոտոնիկա և ջրային ռեսուրսներ: Ինչպե՞ս եք համատեղում:
  •  Այսօր գիտությունը միակողմանի չէ․ ջուրն այն է, ինչը մենք բոլորս օգտագործում ենք, և ինչպես գիտեք, ջրի պաշարները սպառվում են: Մեզ անհրաժեշտ է գտնել նոր սարքեր և կիրառել դրանք, որոնք մեզ կօգնեն հայտնաբերել ջրում առկա աղտոտվածությունը և մաքրել այն՝ մարդկանց մաքուր ջրով ապահովելու համար: Այս սարքի մշակման վրա հիմա աշխատում է պրոֆեսոր Գևորգյանը: Նա ունի բազմաթիվ հրապարակումներ այս թեմայով, թե ինչպես հայտնաբերել թունավորիչները ջրում և վերացնել դրանք: Այս հետազոտություններով մենք փորձում ենք օգնել հասարակությանը:
  • Դուք նշեցիք, որ այս այցի ընթացքում խորհրդատու եք հետազոտական նախագծի: Կարո՞ղ եք մանրամասնել:
  • Նախագիծը նախատեսված է երեք տարով, սա նախագծի գործունեության առաջին տարին է, և մենք պետք է նախատեսենք մեր հետագա անելիքները: Նախատեսել ենք նաև, բացի այս նախագծից, քննարկել այլ նախագծերում համագործակցելու հնարավորությունները, օրինակ՝ Հորիզոն Եվրոպա նախագծի շրջանակներում:
  • Դուք նաև տարբեր եվրոպական համալսարաններում ևս պրոֆեսոր եք՝ ըդգրկված տարբեր նախագծերում:
  • Ես Տրանսիլվանիայի Բրաշովի համալսարանի պրոֆեսոր եմ: Այս այցից հետո նախատեսել եմ վերադառնալ Բրաշով, որտեղ պետք է հետազոտություն իրականացնեմ: Բրաշովում եմ լինում ամսական 2-3 օր՝ հետազոտություն իրականացնելու համար: Այս հետազոտություններն իրականացվում են Եվրամիության աջակցությամբ: Բրաշովի համալսարանի ռեկտորը մեծապես խրախուսում է հետազոտությունը և բաց է հետազոտության ցանկացած ոլորտում: Այսպիսով, մենք նախատեսում ենք հանդես գալ Հորիզոն Եվրոպա նախագծով, մենք շատ ակտիվ գործունեություն ենք ծավալում Էրազմուս+ ծրագրի շրջանակում: Այսպիսով, մենք կարող ենք շատ սերտորեն համագործակցել Բրաշովի համալսարանի հետ Էրազմուս+ նախագծերի շրջանակներում: Այս այցը նաև նպատակ ունի այս ձևաչափով համագործակցության եզրեր փնտրելու և պայմանավործավություն ձեռք բերելու:
  • Եթե Տրանսիլվանիայի Բրաշովի համալսարանը դիմի Էրազմուս+ նախագծով՝ որպես համակարգող, կարող ենք դիտարկել մեր համալսարանի մասնակցությունը՝ որպես գործընկեր երկիր և համալսարան:
  • Այո, անշուշտ: Ես կարող եմ աջակցել Ձեզ այդ հարցում: Ես դա ուզում եմ: Ես ամեն անգամ մեծ հաճույքով եմ այցելում Ձեր համալսարան և հանդիպում իմ հայ գործընկերներին:
  • Հաճախ եք այստեղ լինում: Փոխվե՞լ է Պոլիտեխնիկը, պրոֆեսոր:
  • Փոփոխությունները նկատելի են: Գեղեցկացել է արտաքինից ինժեներական համալսարանը: Անշուշտ, նկատվում է նաև բովանդակային փոփոխություններ: Ավլացել են հետազոտական նախագծերը: Քովիդը կաշկանդել էր բոլորիս շարժունությունը, և ես անկասկած ուրախ եմ վերսկսել մեր համատեղ աշխատանքները և համագործակցությունը: Ուրախ եմ համագործակցելու Ձեր համալսարանի և ՀՀ ԳԱԱ-ի հետ տարբեր ուղղություններով: Հետաքրքրական է, որ մեր համագործակցությունը միակողմանի չէ, մի համագործակցություն բացահայտում է համագործակցության այլ ուղներ, թե ինչպես են մի քանի ոլորտ մեկտեղվում և առաջանում է մի նոր բան: Ես հիացած եմ Պոլիտեխնիկով:
  • Պրոֆեսոր, ինչպե՞ս երիտասարդներին բերել գիտություն: Հատկապես հակամարտող երկրներում գիտությունը առաջնահերթություն է:
  • Շատ լավ հարց է, քանի որ երիտասարդները, երիտասարդ հետազոտողները մեր ապագան են: Անշուշտ մենք պետք է մեր ներդրումն ունենանք դրանում՝ ներգրավելով հանրությանը՝ բերելով տարբեր համալսարանների երիտասարդներին և ցույց տալով նրանց, թե ինչ է արվում: Գուցե կարելի է կազմակերպել փոքրածավալ ճամբարներ նրանց համար, որտեղ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը նրանց ցույց կտա, թե ինչ է արվում և ինչպես: Ես ինքս բազմիցս ներգրավված եմ եղել այսպիսի միջոցառումներում այլ համալսարաններում: Տրանսիլվանիայի Բրաշովի համալսարանը կազմակերպում է այսպիսի ճամբարներ ամռանը, որը համախմբում է երիտասարտներին և որտեղ երիտասարդ մասնագետները նրանց համար դասախոսություններ են կարդում: Սա փառատոնի նման մի բան է, որ աշխուժացնում է ուսանողական համայնքի ներգրավվածությունը գիտության մեջ: Ես գիտեմ, որ Պոլիտեխնիկը ևս այս հարցում առաջամարտիկ է, պարբերաբար իրականացնում է գիտական հավաքներ: Այնպես որ, դուք ճիշտ ճանապարհին եք:
  • Իսկ գիտությունն ու տեխնոաշխարհն ինչպե՞ս կարող են երկխոսել:
  • Շատ հետաքրքիր հարց է: Այս հարցը ինձ հուզել է ամբողջ կյանքում: Որպես կանոն, համալսարանները լռություն են պահպանում այս առումով: Նրանք նախընտրում են չհամագործակցել: Պոլիտեխնիկի դեպքում ամեն ինչ այլ է՝ դուք ստեղծում եք և առաջարկում: Ես աշխատել եմ տարբեր համալսարաններում, որտեղ շատ հետազոտողներ, իմանալով, որ իրենց ունեցածը մրցակցում է մեկ այլ կազմակերպության նույն ոլորտում ունեցած առաջարկի հետ, նախընտրում են լռել: Ձեզ մոտ այս համատեքստում առավելություններն ակնհայտ են: Այսօրվա աշխարհում, երբ մենք ունենք մուտք տվյաների, մենք պետք է փորձենք մեկտեղենք տարբեր գաղափարներ՝ որևէ նոր բան ստեղծելու համար: Լռություն ստեղծելու փոխարեն մենք պետք է ստեղծենք խաչաձև հնարավորություն, երբ մարդիկ կարող են խոսել միմյանց հետ՝ տեսնելու, թե ինչ նոր բան կարող են ստեղծել: Ես մասնակցել եմ տարբեր համալսարաններում կազմակերծված միջոցառուների, երբ տարբեր շահառու խմբեր քննարկում են գիտական խնդիրները և փորձում գտնել որևէ ընդհանուր բան: Այսպես են ստեղծվում նորարարությունները:
  • Շնորհակալ եմ պրոֆեսոր զրույցի համար: Կիսատ մնացած թեմաներից կխոսենք հաջորդիվ՝ մյուս այցի ընթացքում:
  • Ես եմ շնորհակալ ջերմ ընդունելության, հոգատարության և օգնության համար: