Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ներբուհական գիտական դրամաշնորհների մրցույթ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է ներբուհական գիտական դրամաշնորհների մրցույթ

Հիմք ընդունելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) Գիտական խորհրդի 2022թ. մայիսի 26-ի հ.34/22 որոշմամբ հաստատված և Համալսարանի ռեկտորի 21.06.2022թ. հ.01-11/339 հրամանով գործողության մեջ դրված «Ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կանոնակարգը» (այսուհետ՝ Կանոնակարգ), Համալսարանը հայտա­րարում է ներբուհական գիտական դրամաշնորհների մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ) «Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նորարարական հետազո­տու­թյուններ» ուղղությամբ։

Մրցույթին մասնակցության հայտերը պետք է բխեն ինչպես Հայաստանի և Համալսարանի գիտական ու նորարարական առաջնա­հերթություններից, այնպես էլ գիտության զարգացման ժամանակակից միտումներից։ Հայտերը պետք է նպատակաուղղված լինեն կիրառական արդյունքների ստացմանը՝ ներդրման, ապրանքայնացման, առևտրայնացման հիմնավորված հեռանկարով։ Հայտը կազմվում է կից ձևաչափով։ Այն բովանդակությամբ չպետք է կրկնի արդեն կատարված կամ ներկայումս կատարվող այլ հետազոտական ծրագիր։

Դրամաշնորհային մրցույթին մասնակցող հետազոտական խմբերը պետք է կազմված լինեն Համալսարանում աշխատող/սովորող 3-5 անդամներից՝ առնվազն մեկ երիտասարդ մասնագետի (ուսանողի, ասպի­րանտի, մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականի) մասնակցությամբ։ Խումբը պետք է ունենա ղեկավար, ով կարող է հանդես գալ խմբի անունից։ Խմբի անդամները (ներառյալ ղեկավարը) չեն կարող ընդգրվել մրցույթին ներկայացված մեկից ավելի հայտերում։

Մրցույթին մասնակցելու համար, մինչև 2022թ. սեպտեմբերի 9-ը ներառյալ, խմբի ղեկավարը https://innovative.polytechnic.am/hy/NPUA-Research/2022/07/12/Applied/13  հղմամբ, ներկայացնում է մասնակցության հայտ (ձևաչափը կցվում է)։

Մրցութային հայտերն ուսումա­սի­րելու և մրցույթն ամփոփելու նպատակով Հա­մալ­­սարանի ռեկտորի հրամանով կստեղծվի մրցութային հանձնաժողով (կազմի առնվազն կեսը՝ այլ կազմակերպությունների փորձառու մասնագետներ): Հանձնաժո­ղովը կգնահատի հայտերը Կանոնադրությամբ հաստատված չափանիշներին համա­պատասխան, ստացված կիրառական արդյունքների ներդրման, ապրանքայ­նաց­ման, առևտրայնացման հնարավորությունների հաշվառումով։

Ներբուհական դրամաշնորհային հետազոտությունների ընթացքը կմշտադի­տար­կի, կվերլուծի և կգնահատի Համալսարանի համապատասխան ստորա­բաժա­նումը՝ Համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ։ Ոչ բավարար ընթացիկ ար­դյունք­ների պարագայում տվյալ դրամաշնորհային աշխատանքի ֆինանսավորումը կարող է դադա­րեցվել սահմանված ժամկետից շուտ՝ Համալսարանի ռեկտորի հրամա­նով։

Դրամաշնորհային ծրագրի ավարտին հետազոտական խումբը ներկայացնում է հաշվետվություն-զեկուցում կատարված հետազոտություն­ների մասին՝ ստացված կիրառական արդյունքին և դրա ներդրման (նաև՝ ապրանքայնացման, առևտրայնացման) հեռանկարին,  անհրաժեշտ ֆինանսական և նյութական միջոցներին, կանխատեսվող ժամկետին անդրադարձով (եթե դեռևս ներդրված չէ)։ Հետազոտությունների արդյունքները պետք է հրապարակվեն գիտական հանդեսներում, զեկուցվեն գիտաժողովներում, ձևակերպվեն գյուտերի, օգտակար նմուշների արտոնագրերով։

Դրամաշնորհային ծրագրի արդյունքների նկատմամբ ծագած հեղինակային իրավունքին և մտավոր սեփականությանն առնչվող հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ։

Հայտի քննարկման գործընթացում ծրագրի բովանդակությանը և փորձա­քննության ընթացքին վերաբերող տեղեկությունները չեն տրամադրվում այլ անձանց։

Ներբուհական դրամաշնորհային աշխատանքների կատարման ժամկետն առավելագույնը 18 ամիս է։

Մրցութային պայմաններին չբավարարող հայտերը Մրցութային հանձնաժողովը չի քննարկի։

Բեռնել հայտի ձևանմուշը: