«Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության «DAAD» տեղեկատվական կենտրոնի կողմից հայտարարվում է «Հիմնարար ակադեմիական արժեքների մրցանակ» մրցույթ

«Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության «DAAD» տեղեկատվական կենտրոնի կողմից հայտարարվում է «Հիմնարար ակադեմիական արժեքների մրցանակ» մրցույթ

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) հայտարարում է կանչ «Հիմնարար ակադեմիական արժեքների մրցանակ» խորագրով: Ֆինանսավորումը կատարվում է Գերմանական կրթության և հետազոտությունների նախարարության կողմից (BMBF):

Հետազոտական ​​հրապարակումների համար երեք մրցանակ շնորհելով՝ DAAD-ն նպատակ ունի նպաստել հիմնարար ակադեմիական արժեքների խթանմանը:

  • Մրցույթին կարող են մասնակցել գիտնականներ և հետազոտողներ, ովքեր կատարել են ակնառու գիտական ներդրում հիմնարար ակադեմիական արժեքների պահպանման համար:
  • Թեկնածուները պետք է ունենան հիմնարար ակադեմիական արժեքների վերաբերյալ առնվազն մեկ ակնառու հրապարակում, իսկ մեկից ավելի հրապարակումների առկայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մեկը՝ մրցույթին մասնակցելու համար:
  • Ներկայացված հրապարակումը պետք է գրված լինի սկսած մագիստրոսական թեզից մինչև հետբուհական ասպիրանտական փուլը, իսկ հրապարակման վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի չորս տարին:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • ազատ շարադրված, անգլերեն լեզվով մոտիվացիոն նամակ (400-1000 բառի սահմանում), որը բացատրում է թեկնածուի ԵԲԿՏ-ում (European Higher Education Area) հիմնարար ակադեմիական արժեքները պահպանելու կամ պաշտպանելու ակադեմիական հետաքրքրությունը
  • ներկայացված հրապարակման համապարփակ համառոտագիր (անգլերեն լեզվով, առավելագույնը 400 բառի սահմանում)՝ նշելով բանալի բառերը
  • հրապարակման բնօրինակը, որը ներկայացվելու է մրցույթին պետք է ունենա հրատարակիչ, հրապարակման տարեթիվ, էջերի հստակ համարներ և ներառի պարունակության աղյուսակ
  • ինքնակենսագրություն՝ աղյուսակային ձևով, առանց ժամանակագրական բացերի (նշել ամիսը և տևողությունը)
  • ուսման, հետազոտության և/կամ աշխատանքային ժամանակաշրջանների մասին (օրինակ՝ MM / YY – MM / YY):
  • ամբողջական հրապարակումների ցանկ (ներառյալ առաջին և վերջին էջերի համարը, էլեկտրոնային հղումներ, եթե առկա են )

Ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 31 (12:00 կեսգիշեր, CEST):

Մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը, առավոտյան ժամը 12:00-ն, թեկնածուն պետք է գրանցվի առցանց գործիքի միջոցով և ներբեռնի վերը նշված փաստաթղթերը որպես pdf ֆայլեր:

Հիմնարար ակադեմիական արժեքների ոլորտում փորձ ունեցող ակադեմիկոսներից կազմված ժյուրին կընտրի երեք մրցանակակիրներին:

Ճանապարհորդության և բնակության ծախսերը իրականացնելու է «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը» (DAAD)-ն:

Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն այստեղ և այստեղ:

Մանրամասների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +49 (0) 228 882-5643 կամ գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին [email protected]: