Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն

Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն
  1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտու­րատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորան­տուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. հունիսի 1-ի 05/11.2/12261-2022 գրության, հայտարարում է 2022-2023 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.
Հ/հ Թվանիշը Մասնագիտությունը Ասպիրանտորայի տեղերի քանակը
անվճար վճարովի,

ուսման տարեկան վարձը՝ 495000 դրամ

1 Ա․01.02 Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա 1 1
2 Ե.05.01 Ավտոմեքենաներ և տրակտորներ 1 1
3 Ե․12․03 Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր 1 1
4 Ե․14․01 Էներգետիկ համակարգեր, համալիրներ, էլեկտրակայաններ և դրանց կառավարումը 1 1
Ընդամենը 4 4

 

  1. Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, հանձնել են «Օտար լեզու» առարկայից տարբերակված ստուգարք ու հաղթահարել հետևյալ անցումային շեմերը.
  • օտար լեզու՝
  • անգլերեն – «TOEFL» iBT` 46 միավոր «IELTS» ՝ 5,5 միավոր,
  • ֆրանսերեն – «TCF»` 200 միավոր,
  • գերմաներեն – «on DaF»` 60 միավոր,
    • Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:
    • Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը: Մասնագիտական քննության հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը,

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մաս­նակ­ցությունը (զեկուցումները):

  • Անվճար ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, հա­մաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պար­տա­վոր են աշխատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ)` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:
  • Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ:

Դիմորդները ՀԱՊՀ ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով, նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • «Օտար լեզու» առարկայից ատեստավորման վկա­յականը կամ դրան համապատասխան տեղեկանքը` բալային գնահատմամբ,
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի պատճենը, արական սեռի ներկա­յա­ցուցիչների համար` կցագրման վկայականի պատճենը և չորս գունավոր լուսանկար (3×4 չափի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
  1. Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննու­թյուն­ները տեղի կունենան սույն թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 14:00-ին:
  2. Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն` ք. Երևան, Տերյան փ., 105 (17 մասնաշենք), հեռ. 010 520520

 

ՀԱՊՀ  ընդունող հանձնաժողով