Կայացավ «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովը

Կայացավ «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովը

Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման եւ կայուն զարգացման խորագրով միջազգային համաժողովի աշխատանքներին, ի թիվս հանրապետության  և արտերկրի առաջատար հետազոտական կազմակերպությունների, ընդգրկվել էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Պոլիտեխնիկը մասնակցում էր ստենդային զեկույցով, որի շրջանակներում ներկայացվեց Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում մշակված Գավառագետի ջրերի մաքրման համակարգը։ Ըստ աշխատանքի հեղինակ  ԼՔՏ ինստիտուտի պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանի Սևան թափվող ջրերի մաքրմանը տեխնոլոգիական այս լուծումը կարող է կանխել Սևանա լճի «կանաչացումը»։

Համաժողովը միավորել էր տարբեր հետազոտական խմբերի և  մասնագետների, որոնց թվում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շրջակա միջավայրի փոխնախարարներ Արամ Մեյմարյանը և Գայանե Գաբրիելյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, միջազգային փորձագետներ՝ Մարտին Շուլցը եւ Կարստեն Ռինկեն, Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնից, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ինչպես նաեւ ՄԱԶԾ Կլիմայի, Շրջակա միջավայրի և Ճկունության ծրագրի, Ջրային կոմիտեի, «Սեւան» ազգային պարկի, «EU4Environment» ծրագրի, ՀԱՀ Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտի առանցքային ներկայացուցիչներ: