Պոլիտեխնիկը հյուրընկալել է Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Ֆինանսաբանկային ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանին

Պոլիտեխնիկը հյուրընկալել է Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Ֆինանսաբանկային ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական ​​կառավարման ակադեմիայի Ֆինանսաբանկային ֆակուլտետի դեկան Սեդա Նասիբյանին։
Հյուրի հետ ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցն ու Միջազգայաին հարաբերությունների վարչության պետ Հրանուշ Թովմասյանը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները ։

Սեդա Նասիբյանը ներկայացրել է Ակադեմիայի ֆինանսաբանկային ֆակուլտետի կառուցվածքը, խոսել համատեղ աշխատանքների մասին: Ֆինանսաբանկային ֆակուլտետի դեկանն իր խոսքում կարևորել է  նաև  բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ոլորտը, նշելով համագործակցության շրջանակները։

Իր հերթին ՀԱՊՀ պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը ներկայացրել է ՀԱՊՀ-ի կառուցվածքը, առանձնացնելով  նորաստեղծ «Ինժեներական տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետը, որը կգործի այս տարվա սեպտեմբերի 1-ից։ Պրոռեկտորը ընդգծել է, որ ֆակուլտետը իր մեջ ներառելու է Ինժեներական տնտեսագիտություն և Տեխնոլոգիաների կառավարում ամբիոնները:

Հանդիպման նպատակն էր քննարկելու ապագայում մրցունակ մասնագետներ պատրաստելու հեռանկարները՝ նպաստելով ֆինանսական հատվածի զարգացմանը: