«Կայուն զարգացումը համաշխարհային մարտահրավերների համատեքստում» չորրորդ միջազգային գիտաժողովում բարձր է գնահատվել Պոլիտեխնիկի գիտահետազոտական աշխատանքները

«Կայուն զարգացումը համաշխարհային մարտահրավերների համատեքստում» չորրորդ  միջազգային գիտաժողովում բարձր է գնահատվել Պոլիտեխնիկի գիտահետազոտական աշխատանքները

Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «Կայուն զարգացումը համաշխարհային մարտահրավերների համատեքստում» չորրորդ միջազգային գիտաժողովը: Մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Գիտաժողովի աշխատանքներին օնլայն ձևաչափով մասնակցել են ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի «Լեռնամետալուրգիական արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սառա Մկրտչյանը և  ՀԱՊՀ 2-րդ կուրսի ասպիրանտ Սասուն Բախշյանը:

Ներկայացված աշխատանքը վերաբերում էր «Հայաստանի լեռնամետալուրգիական ճյուղի կայուն զարգացման խնդիրները համաշխարհային մարտահրավերների սպառնալիքների պայմաններում» թեմային, որը կտպագրվի  գիտաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված «Կայուն զարգացումը համաշխարհային մարտահրավերների համատեքստում» չորրոդ միջազգային գիտաժողովին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացրած թեմաները արժանացել են բարձր գնահատանքի: Նաև առաջարկել են աշխատել Պոլիտեխնիկի հետ՝ գիտական նոր արդյունքների ակնկալիքով: