Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) հայտարարում է «Այլընտրանքային էներգետիկա» թեմայով ամառային դպրոց ծրագրի մեկնարկը

<<Այլընտրանքային էներգետիկա>>  ամառային դպրոցի նպատակն է  թեմատիկ դասընթացների, գործնական պարապմունքների և մասնագիտական խաղերի միջոցով օժանդակել աշակերտներին՝ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում  գիտելիքների հարստացմանն ու ընդլայմանն։

Մասնակիցները հնարավորություն են ունենալու անվճար օգտվելու Համալսարանի կենտրոններում գործող սարքավորումներից ու հումքից։

Ամառային դպրոցի ավարտին մասնակիցների կտրվեն հավաստագրեր։

  • Նախատեսված է 15-18 տարեկանների համար․
  • Ուսուցման լեզուն՝  հայերեն․
  • Ուսուցման ձևը՝ առկա․
  • Տևողությունը՝ 2 շաբաթ, հուլիսի 11-22․
  • Հայտի ընդունման ձևը՝ առցանց․
  • Պահանջվող փաստաթղթերը՝ Երաշխավորագիր ուսումնական հաստատությունից, մոտիվացիոն նամակ, 3×4 չափի լուսանկար․
  • Գրանցման վերջնաժամկետ՝ հուլիսի 7 ներառյալ․
  • Ծրագրի համակարգող ընդունող հանձնաժողով՝ +374 94545704   [email protected]
  • Ամառային դպրոցում ուսուցումը անվճար է: