Պոլիտեխնիկը չեմպիոն է նաև շախմատի մրցաշարում

Պոլիտեխնիկը չեմպիոն է նաև շախմատի մրցաշարում

Ավարտվեց կազմակերպությունների միջև անցկացվող Հայաստանի շախմատի Գրան Պրի մրցաշարի երկրորդ փուլը: Այս անգամ մրցաշարին մասնակցում էին ՀՀ կազմակերպությունները ներկայացնող 20 թիմեր, իսկ հաղթանակի դափնին բաժին հասավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին: Համալսարանի աշխատակիցներից և ուսանողներից կազմված թիմը այս անգամ վստահ հաղթանակ տոնեց՝ իրենից ետ թողնելով նախորդ Գրան Պրիի հաղթողներին։ Պոլիտեխնիկցիները չորս խաղատախտակի վրա մեկ պահեստային խաղացողով և հետևյալ կազմով՝ Սուրեն Ավետիսյան, Գառնիկ Պեպելյան, Կարապետ Կոգարով, Նորայր Հակոբյան, Հարություն Պեպելյան,  կարողացան առանց թիմային պարտության ավարտել մրցաշարը։

Լարված ու բովանդակային պայքարից հետո ձևավորվեց մրցանակային եռյակը՝ իսկ մրցաշարային աղյուսակը ներկայացված է ստորև։

Առաջին տեղ՝ « Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»,

Երկրորդ տեղ՝ «ՀՀ փաստաբանների պալատ 1»,

Երրորդ տեղ՝ « ՍոֆթԿոնստրակտ 1»:

Ընդհանուր Գրան Պրի 2022-ի հաղթողը կորոշվի 5 մրցաշարերից 3-ում ցույց տված լավագույն արդյունքների հանրագումարով։ Հիշեցնենք, որ Գրան Պրի առաջին փուլում մեր թիմը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը և հաջորդող երեք փուլերում հաջող հանդես գալու դեպքում ունի լավ հնարավորություն Հայաստանի Շախմատի Գրան Պրի 2022-ում հաղթող ճանաչվելու։

Կազմակերպություններ Խաղ Հ Ո Պ Մ Լր․Մ
1 ՀԱՊՀ 6 4 2 0 10 18,5
2 ՀՀ փաստաբաններ 1 6 4 1 1 9 16,0
3 ՍոֆթԿոնստրակտ 1 6 4 1 1 9 14,5
4 Սիներջի 6 2 4 0 8 15,0
5 Գազպրոմ Արմենիա 6 3 2 1 8 13,0
6 ՀՀ փաստաբաններ 2 6 4 0 2 8 13,0
7 Չեսիֆայ 6 3 1 2 7 16,0
8 ՀՀ կենտրոնական բանկ 6 2 3 1 7 14,0
9 Աթենք 1 6 3 0 3 6 12,5
10 Code Signal 6 2 2 2 6 12,5
11 ՍոֆթԿոնստրակտ 2 6 3 0 3 6 10,0
12 ՀՊՄՀ 6 2 1 3 5 12,5
13 Հայաստանի լրագրողների Միությ․ 6 2 1 3 5 12,5
14 ՀԲԸՄ 6 2 1 3 5 10,0
15 Աթենք 2 6 2 1 3 5 8,5
16 Վեգա ՈՒորլդ 6 2 0 4 4 12,0
17 Global Bridge 6 1 2 3 4 9,0
18 Technamin 6 2 0 4 4 7,5
19 ՌՈԻՍԱԼ Արմենալ 6 1 1 4 3 8,5
20 Royal Signature 6 0 1 5 1 4,5