Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Անուշ Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք.
ա) ընդունվել են․
ՀԱՊՀ – տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտներ, մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտ (միայն թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ, ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկայի կրթական ծրագրեր) և կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունը հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում,
ե) առավելություն կտրվի միասնական քննությունից բարձր գնահատական ստացած դիմորդներին։
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2022թ. հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ էլ․ փոստով [email protected], [email protected] ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում (ձևը ստանալու համար կարող եք դիմել վերոհիշհալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին`facebook.com/farusa/ (Fund for Armenian Relief),
- անձնագրի պատճեն,
- 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
- միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
- միասնական քննության գնահատականի մասին տեղեկանք,
- բուհ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍՆ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ բուհի տեղեկանքը,
- ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
- տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն, պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
- հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով.
- Ներկայացված փաստաթղթերի դիտարկում
- Առցանց հարցազրույց դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:
- Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 29-ից 31-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով: