ՀԱՊՀ ավագ դպրոցի 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության մասին

ՀԱՊՀ ավագ դպրոցի 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության մասին

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է հուլիսի 4-ից 15-ը Համալսարանի ընդունելության կենտրոնում (Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ի հարկ): Դիմորդը՝ Համալսարանի ընդունելության կենտրոնին (ընդունող հանձնաժողովին) օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`

  1. դիմում
  2. 4 լուսանկար  (3×4 չափի)
  3. 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն
  4. անձը հաստատող փաստաթուղթ  (անձնագիր կամ ծննդյան վկայական ) և պատճենը
  5. ծնողի անձնագրի պատճենը
  6. ՀԾՀ  (սոցիալական քարտ) պատճեն:

 

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 216 տեղ, ըստ հետևյալ ենթահոսքերի և քանակների.

  • ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք – 72
  • ինժեներական ենթահոսք – 96
  • տնտեսագիտական ենթահոսք – 24
  • դիզայնի ենթահոսք – 24

Դիմորդների գիտելիքների ստուգումը իրականացվելու է հուլիսի 18-ին, 19-ին, 20-ին և 22-ին (դիզայն ենթահոսքի հարցազրույց)՝ ժամը 9:00-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասլարան» հիմնադրամի Երևանի ավագ դպրոցում (Տերյան 105, 7-րդ մասնաշենք):

  • ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
  • ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր ),
  • տնտեսագիտական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
  • դիզայնի ենթահոսք (մաթեմատիկա – գրավոր, կերպարվես-բանավոր)