Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է հուլիսի 4-ից 15-ը Համալսարանի ընդունելության կենտրոնում (Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ի հարկ): Դիմորդը՝ Համալսարանի ընդունելության կենտրոնին (ընդունող հանձնաժողովին) օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
- դիմում
- 4 լուսանկար (3×4 չափի)
- 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճեն
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական ) և պատճենը
- ծնողի անձնագրի պատճենը
- ՀԾՀ (սոցիալական քարտ) պատճեն:
Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2022-2023 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 216 տեղ, ըստ հետևյալ ենթահոսքերի և քանակների.
- ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք – 72
- ինժեներական ենթահոսք – 96
- տնտեսագիտական ենթահոսք – 24
- դիզայնի ենթահոսք – 24
Դիմորդների գիտելիքների ստուգումը իրականացվելու է հուլիսի 18-ին, 19-ին, 20-ին և 22-ին (դիզայն ենթահոսքի հարցազրույց)՝ ժամը 9:00-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համասլարան» հիմնադրամի Երևանի ավագ դպրոցում (Տերյան 105, 7-րդ մասնաշենք):
- ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
- ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր ),
- տնտեսագիտական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),
- դիզայնի ենթահոսք (մաթեմատիկա – գրավոր, կերպարվես-բանավոր)