ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը խրախուսել է օլիմպիադաներում Պոլիտեխնիկը պատվով ներկայացրած աշակերտներին

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը խրախուսել է օլիմպիադաներում Պոլիտեխնիկը պատվով ներկայացրած աշակերտներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի հերթական նիստը տարբերվեց նախորդներից: Նախքան օրակարգին անցնելը, պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը տեղեկացրեց, որ ամփոփվել է հանրապետական օլիմպիադայի արդյունքները: ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցից թվով 10 աշակերտ զբաղեցրել է մրցանակային տեղեր՝ 1-ին կարգ, 2-րդ կարգ, 3-րդ կարգ և գովասանագրեր: Համեմատություն կատերելով նախորդ տարվա հետ նշվեց, որ Երևանի ավագ դպրոցում հանրապետական օլիմպիադայի արդյունքներով առաջխաղացումը նկատելի է:  Ֆիզիկա առարկայից 11-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը՝ 2-րդ կարգ, 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը 3-րդ կարգ և 10-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գասպարյանը գովասանագիր: Աստղագիտություն առարկայից 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը 1-ին կարգ, 11-րդ դասարանի աշակերտ Վլադիմիր Մանուկյանը գովասանագիր: Աշխարհագրություն առարկայից 10-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Կարապետյանն գովասանագիր: Անգլերեն առարկայից 10-րդ դասարանի աշակերտուհի Նանա Բուդաղյանը 1-ին կարգ, 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Մանուչարյանն 1-ին կարգ, 11-րդ դասարանի աշակերտուհի Իռեն Սիմոնյանը գովասանագիր: Հայոց լեզու առարկայից 10-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Գրիգորյանն 1-ին կարգ:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը հավելեց, որ 2 ուսանող՝ 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, մասնակցելու են միջազգային օլիմպիադայի, որն անցկացվելու է Շվեցարիայում՝ առցանց տարբերակով:

Շնորհավորելով աշակերտներին,  ռեկտոր Գոռ Վարդանյանը վստահություն հայտնեց, որ ապագայում ևս ականատես կլինենք նրանց գիտելիքների արտահայտմանը տարբեր օլիմպիադաներին և մասնագիտական հաջողություններում, որոնք ևս կարտացոլվեն ՀԱՊՀի առօրյայում: Գոռ Վարդանյանը խնդրեց Ռեկտորատի անդամների շնորհակալական խոսքը փոխանցել այն ուսուցիչներին, ում ներդրած ավանդի շնորհիվ աշակերտներն ունեն հաջողություններ: Աշակերտներին Գոռ Վարդանյանն անձամբ հանձնեց գովասանագրերն ու պատվոգրերը, նաև խրախուսական մրցանակներ: