Հաղթեց միասնության ուժը․ ամփոփվել է «Պոլիտեխնիկական խաղեր» մրցույթ-փառատոնը

Հաղթեց միասնության ուժը․ ամփոփվել է «Պոլիտեխնիկական խաղեր» մրցույթ-փառատոնը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:

Դեպի բարձունք ձգտող երիտասարդ. «Պոլիտեխնիկական խաղեր» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի խորհրդանիշն է:

Այս տարի խաղերը նվիրված էին 44-օրյա պատերազմում ընկած մեր ուսանողական ընկերներին։  Նրանք հայրենիքին անմնացորդ նվիրման և անձնազոհության օրինակ թողեցին մեզ՝ ապրողներիս։ Պոլիտեխնիկական խաղերի հանդիսավոր փակման արարողությանը ներկա էին մեր հերոս տղաների ծնողները։

Փակման արարողությունը բաղկացած էր երկու հատվածից։ Համաձայն 2021 թվականի փետրվաի 8-ի  Ուսանողական Խորհրդի նախագահության նիստի որոշման, ստեղծվել է Պոլիտեխնիկի Ուսանողական խորհրդի Երախտագիտության մեդալ, որով հետմահու պարգևատրվում են պոլիտեխնիկցիները  հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում բացառիկ նվիրվածության, ցուցաբերած քաջության և արիության համար։

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի փակման արարողությանը Երախտագիտության մեդալներով պարգևատրվեցին  44-օրյա պատերազմում անմահացած հերոսների ծնողներին: Երախտագիտության մեդալով են պարգևատրվել Սարգիս Ծատուրյանի, Շավարշ Բենյամինյանի, Արա Սաֆարյանի և Գևորգ Գրիգորյանի ծնողները:

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի առաջին հորիզոնականում ՀԱՊՀ ավագ դպրոցի թիմն էր, երկրորդը ՏՀՏԷԻ 1 թիմը, երրորդ տղում ՀԱՊՀ քոլեջը:

Մրցույթ-փառատոնի երկրորդ հատվածում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների ծնողները իրենց որդիներին նվիրված մրցույթաձևերի հաղթող թիմերին շնորհեցին հավաստագրեր և անվանական գավաթներ։

«Պոլիտեխնիկական խաղեր 2021» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերին հավաստագրեր և գավաթներ հանձնեց ՀԱՊՀ պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը:

Պոլիտեխնիկական խաղերի մեկնարկը առաջին անգամ տրվել է 2014 թվականին ուսանողական խորհրդի կողմից: Այն կրում է ավանդական բնույթ։