Պոլիտեխնիկի ուսանողների անակնկալ այցը ամենափոքրիկ պոլիտեխնիկցիներին

Պոլիտեխնիկի ուսանողների անակնկալ այցը ամենափոքրիկ պոլիտեխնիկցիներին

Ձևավորված ավանդույթ է: Ամեն տարի՝ ամռան մեկնարկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀԱՊՀ մանկապարտեզը ունենում է հյուրեր: Այդ օրը առանձնահատուկ է, երեխաների համար անսպասելի են մեծաքանակ այցելուները: ՀԱՊՀ պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, ուսանողական խորհուրդը միասնական և նվերներով, «շրջափակել» էին մանկապարտեզը: Պրոռեկտոր Էլբակյանը երեխաներին մաղթեց առողջ, անհոգ և երջանիկ մանկություն: Սրտի ցանկությունն էր՝ ժպիտն ու ծիծաղը միշտ լինի բոլորի պայծառ դեմքերին:

Երեխաները հյուրերին զարմացրին իրենց ելույթներով և գիտելիքներով: Պայմանավորվեցին՝ հաճախ այցելել և միասին անցկացնել նմանատիպ օրեր:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին՝ Փարիզում՝ Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Օրն ունի իր նախապատմությունը: Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հունիսի 1-ին որոշել է հավաքել երեխաներին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին և նրանց համար տոն կազմակերպել։ Տոնը ըստ Չինական ավանդույթի կոչվում է Վիշապանավերի փառատոն։ Նույն օրը Ժնևում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված մատաղ սերնդի հիմնախնդիրներին։ Այս երկու իրադարձությունների շնորհիվ ծնվեց գաղափար ստեղծել փառատոն նվիրված երեխաներին։

1956 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հնչեցվեց երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, որը իրենից ներկայացնում էր առաջարկություններ, որ ի պաշտպանություն երեխաների ընդունվել է բազմաթիվ պետությունների կողմից։ Իսկ արդեն 1989 թվականին այդ կազմակերպությունը հաստատել է Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին, որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ։ Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները։