Ծառատունկ Պոլիտեխնիկում

Ծառատունկ Պոլիտեխնիկում

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ուսանողների, դասախոսների, աշխատակիցների հետ համալսարանի վերակառուցված և կահավորված բակի կանաչ հատվածում իրականացրել է ծառատունկ։ Համալսարանի կանաչ գոտիների ավելացումը մշտապես Գոռ Վարդանյանի ուշադրության կենտրոնում է։ Փաստացի վկայությունը նոր կանաչապատ տարածքներն են, որոնք խնամվում են, ավելանում են նորերը։ Ծառատունկը համալսարանի կանաչապատման ծրագրի մի մասն է։ Առաջիկայում համալսարանը ունենալու է նոր ուսանողական այգի’ կահավորված կանաչ գոտիներով և նստարաններով։