Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․ Վարուժան Հակոբյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ, տ․գ․թ․ Վարուժան Հակոբյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարուժան Հակոբյանի մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 18։00-ին Մեմորիալ սրահում (Հասցե՝ Այվազովսկի 14/4, Էրեբունի հիվանդանոցի հարևանությամբ բժշկական քոլեջի մոտ)։ Վարուժան Հակոբյանը ծնվել է 1949թ․ օգոստոսի 25-ին։ 1972թ․ ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Վ․ Հակոբյանը զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որպես արտադրական բաժնի ավագ Ճարտարագետ, ԷՀՄ միջոցների ավտոմատացված նախագծման ամբիոնում ասիստենտ, ապա դոցենտ, այնուհետև Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի դոցենտ։ 1976 թվականից Վ․Հակոբյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Զբաղվել է գիտական գործունեությամբ։ Եղել է ավելի քան 80 հրատարակված աշխատանքների (գիտական հոդվածներ, գիտահետազոտական հաշվետվություններ, արտոնագրեր) հեղինակ դիսկրետ համակարգերի նախագծման, թվային ազդանշանների մշակման, պինդմարմնային կառուցվածքներում պրոցեսների մոդելավորման, տվյալների տեսաբերման գերմիկրոնային համակարգերի և այլ հարակից բնագավառներում:   Հոգեհանգիստը տեղի կունենա 28.05.2022 ժամը 18:00-20:00 Մեմորիալ սրահում․ Հասցե Այվազովսկու 14/4  (Էրեբունի հիվանդանոցի հարևանությամբ բժշկական քոլեջի մոտ):