Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման ծրագրով հետաքրքրված անձիք մինչև 2022թ հունիսի 9-ը, ժամը 18:00 պետք է լրացնեն հետևյալ հայտը կամ ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն», ք․ Երևան, Տերյան 105, 5-րդ մասնաշենք, 5118 սենյակ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (091) 010085, (033) 234757 ամեն օր` ժամը 1000-1800-ն կամ գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Պահանջվող փաստաթղթերի ցանկը`

  1. դիմում` ՀԱՊՀ ռեկտորի անունով՝ կցելով լուսանկարը տեսաներածված տարբերակով որպես մեկ ամբողջություն․
  2. 3×4 չափի լուսանկար.
  3. բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն կամ տեսաներածված տարբերակը.
  4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատանքավայրից.
  5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն կամ տեսաներածված տարբերակը.
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
  7. ՀԱՊՀ հիմնադրամի հաշվեհամարին (ՀԷԲ Մյասնիկյան Մ/Ճ, Հ/Հ 163038102055) փոխանցված գումարի անդորրագիրը կամ դրա տեսաներածված տարբերակը:

Դասընթացների սկիզբը հունիսի 13-ից:

20-օրյա (110 ժամ) դասընթացի արժեքը, ներառյալ` մասնակիցներին տրամադրվող ուսումնական նյութերը, գրենական պիտույքները, սուրճի ընդմիջման ապահովումը, կազմում է 80 000 դրամ:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը կրթական, գիտահետազոտական և մշակութային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է տեխնիկական գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթության, հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության մակարդակներում` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և կրթական ծրագրերով:

ՀԱՊՀ «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնը» հանդիսանում է սույն ծրագրով վերապատրաստումների իրականացման հիմնական պատասխանատուն։ Կենտրոնն իրականացնում է լրացուցիչ և շարունակական կրթության տարբեր ծրագրեր՝ ապահովելով դրանց մատչելիությունը հանրության ամենալայն շերտերի համար (դպրոցականներ, ուսանողներ, սկսնակ մասնագետներ, վերապրոֆիլավորվող մասնագետներ, քաղ․ ծառայողներ, ոլորտային մասնագետներ և այլն)։ Կենտրոնում իրականացվող ծրագրերը բազմապրոֆիլ են և բազմամակարդակ՝ համահունչ շուկայի արդի պահանջներին։ Դասընթացավարները ոլորտի լավագույն մասնագետներն են (ինչպես ՀԱՊՀ-ից՝ այնպես էլ արտաքին միջավայրից հրավիրված), ովքեր ունեն դասավանդման թե՛ մասնագիտական թե՛ մեթոդաբանական մեծ փորձ։ Դասընթացներն անցկացվելու են ժամանակակից նորարար մեթոդներով, ինտերակտիվ և ներառական գործիքների կիրառմամբ, նյութերի ընկալելի և հասանելի մատուցմամբ։

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

Վերապատրաստումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք  (հավաստագիր) ստանալու համար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում