«AR-AL»-ը հրավիրում է համալրելու Կահույքի դիզայներ-կոնստրուկտորի և Արտադրության ղեկավարի օգնականի թափուր պաշտոնները

«AR-AL»-ը հրավիրում է համալրելու Կահույքի դիզայներ-կոնստրուկտորի և Արտադրության ղեկավարի օգնականի թափուր պաշտոնները

«AR-AL»-ը հրավիրում է համալրելու Կահույքի դիզայներ-կոնստրուկտորի և Արտադրության ղեկավարի օգնականի թափուր պաշտոնները:

——————————————————————————

ԿԱՀՈւՅՔԻ ԴԻԶԱՅՆԵՐ-ԿՈՆՍՏՐՈւԿՏՈՐ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ

օ Հաճախորդներին տեխնիկական և դիզայներական խորհրդատվության տրամադրում:

օ Կահույքի նախագծում, մոդելավորում և չափագրում:

օ Պատվերի ձևավորում համապատասխան բոլոր պարամետրերով (Деталировка):

օ Կատարված աշխատանքների գնահատում և նախագծի հետ համապատասխանության ստուգում:

օ Նախագծերի մոդելավորում 3D Max, AutoCAD, ArchiCAD, Բազիս միջոցով։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

օ Համապատասխան աշխատանքային փորձ:

օ Նյութածախսի հաշվարկման կարողություն:

օ Հետևյալ ծրագրերի իմացություն՝ AutoCAD, ArchiCAD, 3D Max, Բազիս։

——————————————————————————

ԱՐՏԱԴՐՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ

օ Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն:

օ Արտադրական հումք-նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում:

օ Արտադրական բոլոր գործընթացների մասով ծրագրային ձևակերպումների ապահովում, անհրաժեշտ հաշվարկների և հաշվետվությունների կազմում:

օ Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

օ Բարձրագույն տեխնիկական կրթություն:

օ Համապատասխան աշխատանքային փորձ (կոնստրուկցիաների, կահույքի և շինարարական իրերի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն):

օ Գծագրեր կարդալու ունակություն (AutoCAD-ի իմացությունը՝ առավելություն):

օ Պարտաճանաչություն:

օ Պատասխանատվության զգացում։

——————————————————————————

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ, հասցեին` նամակի Թեմա (Subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որին դիմում եք։

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«AR-AL» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Լինելով բազմապրոֆիլ արտադրություն և նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական շուկայում` մեր Ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։

«AR-AL»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:

 

Հասցե՝ քԵրևան, Գրիբոյեդով 25/25