Վիլնյուսի տեխնիկական ավիացիոն ինստիտուտի (VGTU) ներկայացուցիչը այցելեց Պոլիտեխնիկական համալսարան

Վիլնյուսի տեխնիկական ավիացիոն ինստիտուտի (VGTU) ներկայացուցիչը այցելեց Պոլիտեխնիկական համալսարան

Լիտվայի նախագահի Հայաստան այցի շրջանակներում, մայիսի 20-ին Հայաստանում էին գտնվում նաև Լիտվայի ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։

Այցի նպատակն էր ծանոթանալ Պոլիտեխնիկական համալսարանի ընդհանուր գործունեությանը և գտնել համագործակցության եզրեր։

Հյուրերին ներկայացվեց համալսարանի զարգացման ընթացքը, ներկայիս կառուցվածքը, մասնագիտություններն ու կրթական քաղաքականությունը։ Կազմակերպվեց շրջայց համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, լաբորատորիաներով և գերազանցության կենտրոններով։

Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով` Վիլնյուսի տեխնիկական ավիացիոն ինստիտուտի (VGTU) դեկան, դոկտոր Յուստաս Նուգարասը  ներկայացրեց  իրենց հետաքրքրությունները՝  բարձր  գնահատելով Պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը։ Յուստաս Նուգարասը հույս հայտնեց, որ իր այցը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան  սկիզբ կդնի երկու հաստատությունների միջև համագործակցությանը։