Գործնական հանդիպում՝ նոր համագործակցությունների մեկնարկով․ «Quantori» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Գործնական հանդիպում՝ նոր համագործակցությունների մեկնարկով․  «Quantori» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել էր Life Science ոլորտում մեծ հեղինակություն ունեցող «Quantori» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին։  «Quantori» կազմակերպությունը մասնագիտացած է Life Science ոլորտի համար մեծ տվյալների բազաների մշակման, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլ ուղություների տեխնոլոգիաների կիրառման ալգորիթմների, ծրագրային ապահովման միջոցների մշակման աշխատանքներում։

Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Միացյալ Նահանգներում՝  Բոստոնում, կենտրոններ ունի նաև Ռուսաստանում, Վրաստանում և ոչ միայն։

Հյուրերին ՀԱՊՀ պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը ներկայացրեց համալսարանի պատմությունը, նվաճումները, ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների առկա վիճակը։ Հյուրերին ներկայացվեցին Շնայդեր էլեկտրիկ ուսունական կենտրոնը, ՀԱՊՀ գիտական համալիրը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաները։

Քննարկվել են ՀԱՊՀ-ում «Quantori» կազմակերպության մասնագետների կողմից դասախոսությունների անցկացնան, համատեղ ուսումնագիտական ծրագրերի իրականացան, համատեղ լաբորատորիաների կազմակերպան, ուսանողների, դասախոսների և մասնագետների շարունակական կրթության և վերապատրաստման համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։

Հանդիպման մասնակիցները կարևորելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար բարձրակարգ ճարտարագիտական կադրերի պատրաստման անհրաժեշտությունը, պայմանավորվեցին ՀԱՊՀ և «Quantori» կազմակերպության միջև համապատասխան հուշագրի ստորագրման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման նպատակահարմարության վերաբերյալ։