Տեղի ունեցավ ՀԱՊՀ օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպված օլիմպիադայի երկրորդ փուլը

Տեղի ունեցավ ՀԱՊՀ օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպված օլիմպիադայի երկրորդ փուլը

ՀԱՊՀ օտար լեզուների ամբիոնը կազմակերպել է օլիմպիադա բակալավրիատի ուսանողների համար անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից։ Օլիմպիադայի առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 14-ին։ Մասնակցել են քոլեջի և բակալավրիատի առաջին կուրսի անգլերեն և գերմաներեն ուսումնասիրող ուսանողները: Առաջին փուլի ընթացքում ստուգվել են ուսանողների քերականական գիտելիքները և բառապաշարը: Աշխատանքների ստուգումից հետո երկրորդ փուլ անցան այն ուսանողները, որոնք հաղթահարեցին առավելագույն 50 միավորից 40 միավորի շեմը:

Մայիսի 12-ին տեղի ունեցավ օլիմպիադայի երկրորդ փուլը: Մասնակցում էին 8 ուսանող քոլեջից և բակալավրիատից: Գնահատվում էին պրեզենտացիաների արդիականությունը, խոսքի սահունությունը և լեզվական կարողությունները, հարցերին պատասխանելու ունակությունը: Ըստ հանձնաժողովի քննարկումների արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝

Առաջին տեղը զբաղեցրեց՝ Կասպարյան Գոհարը- Ք 95

Երկրորդ տեղը զբաղեցրին՝ Հովսեփյան Էլեն – Ք 05

Ղարիբյան Սոֆյան – Մ 143-1

Երրորդ տեղը զբաղեցրին՝ Գրիգորյան Անուշավան – Մ 043-1

Խաչատրյան Անահիտ – ՏՏ 155-1

Վարդանյան Ռուբեն – Ք 04-4

Խրախուսական մրցանակներ կստանան՝      Մարության Ռուբենը – ՏՏ 119-2

Մակարովա Միլենա – ՏՏ 121-3

Բաղրամյան Ռուբեն – ՏՏ 122-2

Հաղթողները կպարգեւատրվեն պատվոգրերով եւ մրցանակներով: