Սույն թվականի մայիսի 18-ին և 19-ին Եվրահանձնաժողովը հրավիրում է մասնակցելու «EUROPEAN VOCATIONAL SKILLS WEEK 2022»-ին առցանց ձևաչափով, որի ընթացքում տեղի կունենա «VET AWARDS 2022»-ը:
Սույն թվականի մայիսի 16-ից 20-ը Եվրամիության ազգային, տարածաշրջանային և տեղական միջին մասնագիտական շահագրգիռ կազմակերպությունների կողմից իրականացվելու են բազմաթիվ միջոցառումներ, որոնք կհեռարձակվեն և հասանելի կլինեն այստեղ:
2016 թվականից ի վեր «EUROPEAN VOCATIONAL SKILLS WEEK»-ը նպատակ ունի բարելավելու միջին մասնագիտական կրթության և ուսուցման որակը և նպաստելու դրանց հնարավորությունների իրազեկման բարձրացմանը:
Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով:
Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են կայքում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել [email protected] էլ. հասցեով: