ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթ

Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է առցանց` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2022 թ. օգոստոսի 5-ը ներառյալ (հայտ ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին): Պահանջվող փաստաթղթերի առձեռն ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. օգոստոսի 12-ն է:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-21-01-40 (*113, *116) կամ, տեխնիկական հարցերով, 010-210-140 (*108):

 Մրցույթի հրավերի փաթեթը կցված է։