Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուս.տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն

Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուս.տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն
  1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտու­րատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորան­տուրայի և հայցորդության ձևակերպման կարգ»-ի (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. ապրիլի 12-ի 05/11.2/7895-2022 գրության, հայտարարում է 2022-2023 ուս.տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն  հետևյալ մասնագիտություններով.
Հ/Հ Թվանիշ Մասնագիտությունը Ասպիրանտորայի տեղերի քանակը
անվճար վճարովի,

ուսման վարձը՝ 660000 դրամ

1 Ա․04․06 Ակուստիկա 1 1
2 Ե.02.01 Մեքենագիտություն 1 1
3 Ե.11.01 Ինֆորմացիայի ստացման և չափման մեթոդներ, սարքեր և համակարգեր 1 1
4 Ե․12․01 Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ 1 1
5 Ե.13.01 Կառավարում, կառավարմանհամա­կար­գեր և դրանց տարրե­րը 1 1
6 Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր 3 1
7 Ե.13.04 Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում 1 1
8 Ե.13.05 Մաթեմատիկական մոդելավորում, թվային  մեթոդներ և ծրագրերի համալիրներ 1 1
9 Ե.14.04 Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ 1 1
10 Ե.16.01 Նյութագիտություն 1 1
11 Ե.16.02 Մետալուրգիա 1 1
12 Ե.17.04 Օրգանական նյութերի սինթեզի և վերա­մշակ­ման տեխնոլոգիա 1 1
13 Ե.27.01 Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա 4 1
Ընդամենը 18 13

 

  1. Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, հանձնել են «Օտար լեզու» առարկայից քննություն ու հաղթահարել հետևյալ անցումային շեմերը.
  • անգլերեն – «TOEFL» «iBT»` 46 միավոր «IELTS» ՝ 5,5 միավոր,
  • ֆրանսերեն – «TCF»` 200 միավոր,
  • գերմաներեն – «on DaF»` 60 միավոր։
    • Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:
    • Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը: Մասնագիտական քննության հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը,

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մաս­նակ­ցությունը (զեկուցումները):

  • Անվճար ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, հա­մաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պար­տա­վոր են աշխատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ)` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:
  • Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Դիմորդները ՀԱՊՀ ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով, նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ նաև փաստաթուղթ նրանց կրթության համարժե­քության մասին),
  • «Օտար լեզու» առարկայից ատեստավորման վկա­յականը կամ դրան համապա­տաս­խան տեղեկանքը` բալային գնահատմամբ,
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի պատ­ճենը, արական սեռի ներկա­յա­ցուցիչների համար` կցագրման վկայականի պատճենը և չորս գունավոր լուսանկար (3×4 չափի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
  1. Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննու­թյունները տեղի կունենան սույն թվականի հունիսի 24-ին ժամը 10:00-ին:
  2. Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոն` ք. Երևան, Տերյան փ., 105 (17 մասնաշենք), հեռ. 58-98-84:

 

ՀԱՊՀ  ընդունող հանձնաժողով