Ավարտվեց 2022-2023 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի դիմումների ընդունելության առաջին փուլը

Ավարտվեց 2022-2023 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի դիմումների ընդունելության առաջին փուլը
Դե ինչ, ավարտվեց 2022-2023 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի դիմումների ընդունելության առաջին փուլը։
Արդյունքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի կրթահամալիրն ունի 1296 դիմորդ։
Դիմելով Պոլիտեխնիկական համալսարան, դուք ոտք եք դնում տեխնոլոգիական կրթության ոլորտ։ Կրթությունը և գիտելիքը այժմյան աշխարհում համարվում են կարևորագույն հատկանիշներից, որը հաջողության հասնելու հիմնական գործոնն է։ Դառնալով ուսանող և մասնագետ դուք ձեռք եք բերում հնարավորություն հուսալի ապագա կառուցելու համար։
Մաղթում ենք հաջողություն քննություններում։