NEKA-ն իր ինժեներական թիմին միանալու է հրավիրում BAZIS կահույքի նախագծման ծրագրի իմացությամբ ինժեների, ով իրականացնելու է կահույքի չափագրման և գծագրման աշխատանքներ

NEKA-ն իր ինժեներական թիմին միանալու է հրավիրում BAZIS կահույքի նախագծման ծրագրի իմացությամբ ինժեների, ով իրականացնելու է կահույքի չափագրման և գծագրման աշխատանքներ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

օ Կապ է հաստատում հաճախորդի հետ, համաձայնեցնում է այցելության ժամը և օրը, անհրաժեշտության դեպքում պահանջում է տարածքից լուսանկարներ:

օ Իրականացնում է չափագրման աշխատանքներ:

օ Իրականացնում է նախագծի գծագրման աշխատանքներ:

օ Առաջադրում է կոնստրուկտորական լուծումներ:

օ Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

օ Ներկայացնում է հաշվետվություններ չափագրման ընթացքում առաջացած բարդությունների, բացահայտված խնդիրների մասին:

օ Պատասխանատու է չափագրումը ճիշտ իրականացնելու և հստակ տվյալների փոխանցման համար։

օ Պատասխանատու է հաճախորդի հետ շփման ընդունված կանոների պահպանման համար:

օ Համաձայնեցնելով անմիջական ղեկավարի հետ՝ իրավասու է չկազմակերպել արտադրանքի տեղադրումը մինչև հաճախորդի կողմից չապահովվեն տեղադրման համար անհրաժեշտ պայմանները;

– Իրավասություններ

օ Իրավասու է հանդես գալ բարելավման առաջարկներով:

օ Իրավասու է չգնալ չափագրության, եթե արտադրության կամ վաճառքի բաժնից տեղեկատվությունը ամբողջական չի տրամադրվել:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

օ Բարձրագույն ճարտարագիտական կրթություն:

օ Չափագրումներ իրականացնելու փորձ:

օ Գերազանց հաղորդակցման հմտություններ:

օ AutoCad, БАЗИС-Мебельщик ծրագրի իմացություն:

օ Թիմում աշխատելու հմտություն:

օ Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ

հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը։

__________

13/24 Kochinyan str., Jrvezh dist., Yerevan, RA, 0079

+(374) 10 68-10-21(105)

+(374) 96 27-27-99