ASEDL հրավիրում է համալրելու Ավտոմեխանիկի, JD Մեխանիկի, JD Էլեկտրիկի, Լաբորատորիայի աշխատակցի թափուր պաշտոնները

ASEDL հրավիրում է համալրելու Ավտոմեխանիկի, JD Մեխանիկի, JD Էլեկտրիկի, Լաբորատորիայի աշխատակցի թափուր պաշտոնները

ԱՎՏՈՄԵԽԱՆԻԿ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

o Կատարում է մեքենաների կանխարգելիչ սպասարկման և վերանորոգման աշխատանքներ սահմանված ժամկետներում:

o Ստուգում է մեքենաների սարքինությունը նախքան մեքենայի երթուղի դուրս գալը:

o Իրականացնում է պլանային տեխսպասարկում, վերահսկում է Ընկերության ավտոմեքենաների տեխնիկական վիճակը:

o Մեքենայի անսարքության կամ խնդիրների հայտնաբերման դեպքում հայտնում է անմիջական ղեկավարին:

o Պատասխանատու է Ընկերության գույքի և իրեն տրամադրված սարքավորումների համար:

o Եթե կազմակերպության մեքենան գտնվում է մայրաքաղաքից դուրս և անհրաժեշտություն կա վերանորոգման աշխատանքներ իրականացնել, մասնագետը մեկնում է մարզեր մեքնաների խնդիրները տեղում հասկանալու և լուծելու համար:

o Հետևում է կազմակերպության աշխատանքի անվտանգության կանոններին:

o Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

o Մասնագիտական աշխատանքային փորձ:

o Ֆորդ Տրանզիտ, Սպրինտեր, Վարիո, Օպել մակնիշների մեքենաների վերանորոգման փորձը կդիտարկվի որպես առավելություն:

o Թիմում աշխատելու կարողություն:

o B, C կարգի վարորդական իրավունքի վկայական:

 

__________________________________________________

JD ՄԵԽԱՆԻԿ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

o Կատարում է մեխանիկի տարբեր տեսակի մասնագիտական աշխատանքներ:

o Իրականացնում է հաստոցների վերանորոգում:

o Կատարում է սարքավորումների, հաստոցների և հոսքագծերի տեխնիկական սպասարկում:

o Ապահովում է արտադրական հաստոցների, սարքերի, հոսքագծի անխափան աշխատանքը և հետևում է դրանց ճիշտ և կայուն շահագործմանը:

o Տրամադրում է առաջացած խնդիրների կանխարգելմանն ուղղված լուծումներ:

o Հանդես է գալիս արտադրական հաստոցների արտադրողականության և շահագործման օպիտամալացմանն ուղղված առաջարկներով:

o Հետևում է Ընկերության աշխատանքի անվտանության կանոններին:

o Ներկայացնում է հաշվետվություն արտադրական հաստոցների վիճակի վերաբերյալ;

o Ներկայացնում է հաշվետվություն՝ ինչ սարքեր են անհրաժեշտ ընթացիկ տեխնիկական սպասարկում իրականացնելու համար:

o Պատասխանատու է հաստոցների ճիշտ շահագործման համար;

o Պատասխանատու է արտադրական սարքերի և հաստոցների անխափան աշխատանքի համար:

– Իրավասություններ

o Իրավասու է հանդես գալ բարելավման առաջարկներով:

o Իրավասու է դադարեցնել հաստոցի կամ հոսքագծի աշխատանքը, եթե կա մարդու առողջությանը կամ կյանքին սպառնացող խնդիր:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

o Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտի:

o Մեխանիկի մասնագիտական աշխատանքային փորձ:

o Արտադրական հաստոցների ճիշտ աշխատանքի նորմերի իմացություն:

o Համակարգչից օգտվելու ունակություն:

o Թիմում աշխատելու հմտություն:

o Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

 

__________________________________________________

JD ԷԼԵԿՏՐԻԿ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

o Հետևում է էլեկտրոէներգիայի ապահովմանը և անխափան օգտագործմանը:

o Ապահովում է արտադրամասերի և գրասենյակի շենքերի էլեկտրոմատակարարումը:

o Կատարում է սարքավորումների, լուսավորության ցանցերի վերանորոգման և էլեկտրոմոնտաժման աշխատանքներ:

o Հետևում է կազմակերպության էլեկտրոսարքավորումների անխափան աշխատանքին:

o Պատասխանատու է Ընկերության էլեկտրոէներգիայի անխափան մատակարարման և օգտագործման համար:

o Պատասխանատու է էլեկտրոսարքավորումների անխափան աշխատանքի համար։

     – Իրավասություններ

o Իրավասու է աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների մասին բարձրաձայնել և գտնել օպտիմալ լուծում:

o Իրավասու է հանդես գալ բարելավման առաջարկներով:

o Իրավասու է էլեկտրոսարքավորումների սխալ օգտագործման դեպքում անհապաղ անջատել էլեկտրամատակարարումը՝ վթարների ռիսկը զրոյանելու համար։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

o Բարձրագույն տեխնիկական կամ էներգետիկա ոլորտի կրթություն:

o Մասնագիտական աշխատանքային փորձ:

o Բարձր լարման ենթակայանների հետ աշխատելու փորձ:

o Էլ. անվտանգության կանոնների իմացություն:

o Համակարգչայի հմտությունների իմացությունը ցանկալի է:

 

__________________________________________________

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

o Իրականացնում է նմուշառում :

o Նախապատրաստում է անհրաժեշտ նյութերը/ապրանքները լաբորատոր անալիզի համար:

o Իրականացնում է լաբորատոր անալիզներ:

o Ըստ ստանդարտների՝ պատրաստում է պատրաստի արտադրանքի պիտակները:

o Հետևում է աշխատանքի անվտանգության չափանիշներին:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

o Համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն:

o Պոլիմերային արտադրության կամ լաբորատոր փորձարկումների փորձը կդիտարկվի որպես առավելություն:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ

– Աշխատանքները իրականացվում են Էրեբունիում,

 

– լաբորատոր փորձարկումների իրակամացման ուսուցումը կիրականացվի աշխատավայրում,

 

– կարող են դիմել նաև բարձր կուրսերի հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողներ,

 

– աշխատակիցներին տրամադրվում է տրանսպորտային միջոց:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. փոստին՝ նամակի Թեմա բաժնում նշելով համապատասխան հաստիքի անվանումը:

Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: